https://arm.sputniknews.ru/20240318/mer-mvotecumnery-tarber-en-bajc-hajreniqy-mekn-e-putiny-nerkajacel-e-mrcakicneri-het-73525324.html
Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է․ Պուտինը ներկայացել է մրցակիցների հետ
Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է․ Պուտինը ներկայացել է մրցակիցների հետ
Sputnik Արմենիա
ՌԴ վերընտրված նախագահը մրցակից թեկնածուների և Գրիգորի Լեպսի հետ Կարմիր հրապարակում երգեց Ռուսաստանի պետական օրհներգը։ 18.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-18T20:55+0400
2024-03-18T20:55+0400
2024-03-18T20:56+0400
տեսանյութեր
վլադիմիր պուտին
մոսկվա
ղրիմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73524997_0:0:1802:1014_1920x0_80_0_0_2c29d4680e3701f4bcfa2d7a269edd39.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Համազգային նպատակներին հասնելու մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է։ Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանի հետ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայանալով մրցակից թեկնածուների հետ։«Այսօր ես հանդիպեցի գործընկերներիս հետ, որոնք իրենց ճանապարհն անցան նախագահական նախընտրական արշավում։ Նրանք բոլորն այստեղ են, այս հրավերը նրանց համար անսպասելի էր, հրավիրեցի, որ գան այս միջոցառմանը, տոնին»,- ասաց Պուտինը։Նա մրցակից թեկնածուների և երգիչ Գրիգորի Լեպսի հետ կատարեց Ռուսաստանի պետական հիմնը։ՌԴ նախագահ Պուտինն իր ելույթի ժամանակ խոստացավ, որ նոր շրջանները շարունակելու են իրենց ճանապարհը Ռուսաստանի հետ։«Նոր շրջանների ճանապարհը դեպի հայրենիք ծանր էր, ողբերգական, բայց մենք արեցինք դա։ Եվ սա նույնպես մեծ իրադարձություն է մեր պետության պատմության մեջ։ Ահա այսպես միասին, ձեռք ձեռքի տված, առաջ կգնանք։ Եվ հենց դա է, որ ոչ թե խոսքով, այլ գործով մեզ իրապես ավելի ուժեղ է դարձնում»,- ասաց Պուտինը։Արձանագրությունների 99.01%–ը մշակվել է, Պուտինին ձայն է տվել ռուսաստանցիների 87,33%–ըՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների99,72 տոկոսը մշակելուց հետո Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը, Խարիտոնովը` 4,3 տոկոսը, Դավանկովը` 3,83 տոկոսը, Սլուցկին` 3,21 տոկոսը:
մոսկվա
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73524997_241:0:1593:1014_1920x0_80_0_0_e12d86f20f3b602709d883db00fc7da4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, վլադիմիր պուտին, մոսկվա, ղրիմ, видео
տեսանյութեր, վլադիմիր պուտին, մոսկվա, ղրիմ, видео
Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է․ Պուտինը ներկայացել է մրցակիցների հետ
20:55 18.03.2024 (Թարմացված է: 20:56 18.03.2024) ՌԴ վերընտրված նախագահը մրցակից թեկնածուների և Գրիգորի Լեպսի հետ Կարմիր հրապարակում երգեց Ռուսաստանի պետական օրհներգը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Համազգային նպատակներին հասնելու մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է։ Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանի հետ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայանալով մրցակից թեկնածուների հետ։
«Այսօր ես հանդիպեցի գործընկերներիս հետ, որոնք իրենց ճանապարհն անցան նախագահական նախընտրական արշավում։ Նրանք բոլորն այստեղ են, այս հրավերը նրանց համար անսպասելի էր, հրավիրեցի, որ գան այս միջոցառմանը, տոնին»,- ասաց Պուտինը։
Նա մրցակից թեկնածուների և երգիչ Գրիգորի Լեպսի հետ կատարեց Ռուսաստանի պետական հիմնը։
ՌԴ նախագահ Պուտինն իր ելույթի ժամանակ խոստացավ, որ նոր շրջանները շարունակելու են իրենց ճանապարհը Ռուսաստանի հետ։
«Նոր շրջանների ճանապարհը դեպի հայրենիք ծանր էր, ողբերգական, բայց մենք արեցինք դա։ Եվ սա նույնպես մեծ իրադարձություն է մեր պետության պատմության մեջ։ Ահա այսպես միասին, ձեռք ձեռքի տված, առաջ կգնանք։ Եվ հենց դա է, որ ոչ թե խոսքով, այլ գործով մեզ իրապես ավելի ուժեղ է դարձնում»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների99,72 տոկոսը մշակելուց հետո Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը, Խարիտոնովը` 4,3 տոկոսը, Դավանկովը` 3,83 տոկոսը, Սլուցկին` 3,21 տոկոսը: