https://arm.sputniknews.ru/20240318/haj-dprvocakannery-3-medal-en-nvatshel-matematikaji-mijazgajin-kvovkasjan-9-rd-olimpiadajum-73512285.html
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: 18.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-18T15:56+0400
2024-03-18T15:56+0400
2024-03-18T16:17+0400
հայաստան
մեդալ
մաթեմատիկա
օլիմպիադա
դպրոցական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73512263_0:0:801:450_1920x0_80_0_0_edd62d5aa54dff47d92f107195305447.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի Դաշնության 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար՝ պատանիների (9-րդ և 10-րդ դասարաններ) և ավագների (11-րդ և 12-րդ դասարաններ)։ ՀՀ թիմը հանդես է եկել պատանիների տարիքային խմբում։Օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է մշակութային ծրագիր, որի ընթացքում դպրոցականները ծանոթացել են Ադիգեայի պատմությանը և մշակութային արժեքներին, այցելել տեսարժան վայրեր։ Կազմակերպվել են ժամանցային և սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բաց դասախոսություններ՝ անվանի գիտնականների և մաթեմատիկայի մասնագետների մասնակցությամբ։Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 8-րդ օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առկա ձևաչափով, պատանիների տարիքային խմբում մեր մասնակիցներն արժանացել էին 4 բրոնզե մեդալների։ՀՀ դպրոցականները 3 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73512263_100:0:700:450_1920x0_80_0_0_dd9606a345b41417e09dbf8f71685f20.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեդալ, մաթեմատիկա, օլիմպիադա, դպրոցական
հայաստան, մեդալ, մաթեմատիկա, օլիմպիադա, դպրոցական
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում
15:56 18.03.2024 (Թարմացված է: 16:17 18.03.2024) Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադան անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի պետական համալսարանում (ք. Մայկոպ) մարտի 11-16-ը: Մրցույթին մասնակցել է 13 երկրի (Հայաստան, Պերու, Բելառուս, Բուլղարիա, Ուզբեկստան, Աբխազիա, Տաջիկստան, Սերբիա, Ղազախստան, Թուրքմենստան, Թաիլանդ, Դոմինիկյան Հանրապետություն, Հարավային Օսեթիա) և Ռուսաստանի Դաշնության 18 տարածաշրջանի ավելի քան 160 աշակերտ: Օլիմպիադան նախատեսված էր 2 տարիքային խմբերի համար՝ պատանիների (9-րդ և 10-րդ դասարաններ) և ավագների (11-րդ և 12-րդ դասարաններ)։ ՀՀ թիմը հանդես է եկել պատանիների տարիքային խմբում։
Հայաստանը ներկայացրել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սարգիս Առաքելյանն արժանացել է ոսկե, Էլեն Քեշիշյանն (9-րդ դասարան) ու Արման Ասատրյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ 9-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Սամվելյանը՝ գովասանագրի։ Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Նարեկ Մկրտումյանը։
Օլիմպիադայի շրջանակում կազմակերպվել է մշակութային ծրագիր, որի ընթացքում դպրոցականները ծանոթացել են Ադիգեայի պատմությանը և մշակութային արժեքներին, այցելել տեսարժան վայրեր։ Կազմակերպվել են ժամանցային և սպորտային միջոցառումներ, ինչպես նաև բաց դասախոսություններ՝ անվանի գիտնականների և մաթեմատիկայի մասնագետների մասնակցությամբ։
Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 8-րդ օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առկա ձևաչափով, պատանիների տարիքային խմբում մեր մասնակիցներն արժանացել էին 4 բրոնզե մեդալների։