https://arm.sputniknews.ru/20240318/ghrimum-ev-nvor-taratsqnerum-yntrutjunneri-nman-bardzr-ardjunqner-chei-spasum-putin-73499006.html
Ղրիմում և նոր տարածքներում ընտրությունների նման բարձր արդյունքներ չէի սպասում. Պուտին
Ղրիմում և նոր տարածքներում ընտրությունների նման բարձր արդյունքներ չէի սպասում. Պուտին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար անսպասելի էր սահմանամերձ և նոր շրջաններում ընտրողների ավելի բարձր մասնակցությունը, քան... 18.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-18T10:36+0400
2024-03-18T10:36+0400
2024-03-18T10:52+0400
ռդ նախագահական ընտրություններ - 2024
վլադիմիր պուտին
ընտրություններ
ռուսաստան
նախագահ
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73496078_0:0:1600:901_1920x0_80_0_0_429f685965ef6e3c1fbb1b7aa2927067.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար անսպասելի էր սահմանամերձ և նոր շրջաններում ընտրողների ավելի բարձր մասնակցությունը, քան առհասարակ երկրում:Ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ՝ պետական սահմանի ուղղությամբ, չնայած ահաբեկչական հարձակումներին, և մենք բոլորս դա արդեն լավ գիտենք, այդ տարածքներում ապրող քաղաքացիները ոչ թե պարզապես քաղաքացիական համարձակություն են ցուցաբերել, նրանք արիություն են ցուցաբերում։ Ոչ ոք, ինչպես և ես մտածում էի և ասում բոլորովին վերջերս, նրանց չի վախեցրել։ Եվ անհնար է վախեցնել մեր մարդկանց»,-ասել է նա կիրակի երեկոյան իր ընտրական շտաբ այցի ժամանակ ելույթ ունենալով լրագրողների համար։Այնտեղ այնքան էլ հիմար մարդիկ չեն նստածՊատասխանելով այն հարցին, թե արդյոք արտաքին ուժերը, որոնք փորձում էին խարխլել Ռուսաստանի ներքաղաքական համակարգը, դաս կքաղեն ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքներից, Պուտինն ասել է, որ այն հաստատություններում, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, «այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած»:ՌԴ գործող նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի խնդիրն այն է, որ այնտեղ շատ մարդիկ են մնացել, որոնք ԽՍՀՄ-ի դեմ կռվելուց բացի այլ ունակություն չունեն և շարունակում են կռվել Ռուսաստանի դեմ:Պուտինը մեկնաբանել է Մակրոնի առաջարկը օլիմպիական խաղերի ժամանակ Կիևի հետ զինադադարի մասին«Մասնագետների նոր սերունդներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը։ Կարծում եմ, որ նրանք ավելի նուրբ կգործեն։ Բայց Ռուսաստանի նկատմամբ իրենց նպատակները չեն փոխի»,-ասել է նա։Քվեաթերթիկները փչացնելու համար պատասխանատվության մասինՊուտինը նաև մեկնաբանել է քվեաթերթիկները փչացնելու, «զելյոնկա»-ի և նույնիսկ ընտրատեղամասերի հրկիզման հետ կապված միջադեպերը՝ ասելով, որ նման գործողությունները քրեորեն պատժելի են և իրավապահ մարմինները կգործեն օրենքին համապատասխան:«Դա վատ է։ Եթե հենց դուք չեք ուզում քվեարկել՝ մի բան է։ Իսկ վատություն անել նրանց, ովքեր եկել են քվեարկելու, քաղաքացիական պարտքը կատարելու՝ դա առնվազն ժողովրդավարական չէ»,-ասել է ՌԴ նախագահը։«Կեսօրին ընդդեմ Պուտինի» ակցիայի մասին նա սել է․ «Որքանով հասկանում եմ, որքանով լսել եմ, ինչպես ինձ զեկուզել են՝ կոչեր են եղել քվեարկության գնալ ճիշտ կեսօրին, և դա պետք է ընդդիմադիր լինելու արտահայտում լիներ։ Դե ինչ, եթե գնալ-քվեարկելու կոչեր են եղել, դրա համար, ինչպես ես ասում եմ նման դեպքերում, դրա համար գովասանքի խոսքեր կասեմ»։Պուտինն ընդգծել է, որ երբ ինքը ելույթ էր ունենում և կոչ էր անում գնալ քվեարկության, ոչ թե իր օգտին էր քարոզչություն անում, այլ խոսում էր որպես պետության գործող ղեկավար:Պուտինը նախագահական ընտրություններում ռեկորդային աջակցություն է ստացել։ ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով նա առաջատարն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73496078_137:0:1552:1061_1920x0_80_0_0_cf95fd836da2cb0d2ef13080b4744c2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ընտրություններ, ռուսաստան, նախագահ, ընդդիմություն
վլադիմիր պուտին, ընտրություններ, ռուսաստան, նախագահ, ընդդիմություն
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար անսպասելի էր սահմանամերձ և նոր շրջաններում ընտրողների ավելի բարձր մասնակցությունը, քան առհասարակ երկրում:
Ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ՝ պետական սահմանի ուղղությամբ, չնայած ահաբեկչական հարձակումներին, և մենք բոլորս դա արդեն լավ գիտենք, այդ տարածքներում ապրող քաղաքացիները ոչ թե պարզապես քաղաքացիական համարձակություն են ցուցաբերել, նրանք արիություն են ցուցաբերում։ Ոչ ոք, ինչպես և ես մտածում էի և ասում բոլորովին վերջերս, նրանց չի վախեցրել։ Եվ անհնար է վախեցնել մեր մարդկանց»,-ասել է նա կիրակի երեկոյան իր ընտրական շտաբ այցի ժամանակ ելույթ ունենալով լրագրողների համար։
Այնտեղ այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտաքին ուժերը, որոնք փորձում էին խարխլել Ռուսաստանի ներքաղաքական համակարգը, դաս կքաղեն ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքներից, Պուտինն ասել է, որ այն հաստատություններում, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, «այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած»:
ՌԴ գործող նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի խնդիրն այն է, որ այնտեղ շատ մարդիկ են մնացել, որոնք ԽՍՀՄ-ի դեմ կռվելուց բացի այլ ունակություն չունեն և շարունակում են կռվել Ռուսաստանի դեմ:
«Մասնագետների նոր սերունդներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը։ Կարծում եմ, որ նրանք ավելի նուրբ կգործեն։ Բայց Ռուսաստանի նկատմամբ իրենց նպատակները չեն փոխի»,-ասել է նա։
Քվեաթերթիկները փչացնելու համար պատասխանատվության մասին
Պուտինը նաև մեկնաբանել է քվեաթերթիկները փչացնելու, «զելյոնկա»-ի և նույնիսկ ընտրատեղամասերի հրկիզման հետ կապված միջադեպերը՝ ասելով, որ նման գործողությունները քրեորեն պատժելի են և իրավապահ մարմինները կգործեն օրենքին համապատասխան:
«Դա վատ է։ Եթե հենց դուք չեք ուզում քվեարկել՝ մի բան է։ Իսկ վատություն անել նրանց, ովքեր եկել են քվեարկելու, քաղաքացիական պարտքը կատարելու՝ դա առնվազն ժողովրդավարական չէ»,-ասել է ՌԴ նախագահը։
«Կեսօրին ընդդեմ Պուտինի» ակցիայի մասին նա սել է․ «Որքանով հասկանում եմ, որքանով լսել եմ, ինչպես ինձ զեկուզել են՝ կոչեր են եղել քվեարկության գնալ ճիշտ կեսօրին, և դա պետք է ընդդիմադիր լինելու արտահայտում լիներ։ Դե ինչ, եթե գնալ-քվեարկելու կոչեր են եղել, դրա համար, ինչպես ես ասում եմ նման դեպքերում, դրա համար գովասանքի խոսքեր կասեմ»։
Պուտինն ընդգծել է, որ երբ ինքը ելույթ էր ունենում և կոչ էր անում գնալ քվեարկության, ոչ թե իր օգտին էր քարոզչություն անում, այլ խոսում էր որպես պետության գործող ղեկավար:
Պուտինը նախագահական ընտրություններում ռեկորդային աջակցություն է ստացել։ ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո
ձայների 87,34%-ով նա առաջատարն է։