https://arm.sputniknews.ru/20240317/erevanum-rd-despanutjunum-qvearkel-cankacvoghneri-herty-minchev-qaghaqapetaran-e-hasnum-73467748.html
Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
Sputnik Արմենիա
Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիներից բացի ևս 4600 մարդ Ռուսաստանից հատուկ թույլտվություն է ստացել Երևանում քվեարկելու համար։ 17.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-17T10:29+0400
2024-03-17T10:29+0400
2024-03-17T10:52+0400
տեսանյութեր
ընտրություններ
նախագահ
երևան
հերթեր
ռդ նախագահական ընտրություններ - 2024
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/11/73467577_0:0:1600:900_1920x0_80_0_0_73a7b3ea042ff988cf3d5f554a8a389c.jpg
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնում։ Sputnik Արմենիայի թղթակցի նկարահանած կադրերում երևում է, որ քվեարկելու համար հերթ կանգնած մարդկանց շարքը մոտ 250 մետր է ձգվում։ Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները վաղ առավոտից եկել են դիվանագիտական ներկայացուցչություն՝ ՌԴ նախագահական ընտրություններին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։Դեսպանատան աշխատակիցների խոսքով՝ ընտրացուցակներում ներառված են ոչ միայն Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, այլև մոտ 4600 մարդ, որոնք Ռուսաստանից հատուկ թույլտվություն են ստացել Երևանում քվեարկելու համար:Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:Ընտրատեղամասերը բաց են․ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներն արդեն սկսել են քվեարկել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/11/73467577_200:0:1400:900_1920x0_80_0_0_98cb639d95a808daa443f4180ce137ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, ընտրություններ, նախագահ, երևան, հերթեր
տեսանյութեր, видео, ընտրություններ, նախագահ, երևան, հերթեր
Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
10:29 17.03.2024 (Թարմացված է: 10:52 17.03.2024) Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիներից բացի ևս 4600 մարդ Ռուսաստանից հատուկ թույլտվություն է ստացել Երևանում քվեարկելու համար։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնում։
Sputnik Արմենիայի թղթակցի նկարահանած կադրերում երևում է, որ քվեարկելու համար հերթ կանգնած մարդկանց շարքը մոտ 250 մետր է ձգվում։ Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները վաղ առավոտից եկել են դիվանագիտական ներկայացուցչություն՝ ՌԴ նախագահական ընտրություններին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին և կաշխատեն մինչև 20։00-ն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։
Դեսպանատան աշխատակիցների խոսքով՝ ընտրացուցակներում ներառված են ոչ միայն Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, այլև մոտ 4600 մարդ, որոնք Ռուսաստանից հատուկ թույլտվություն են ստացել Երևանում քվեարկելու համար:
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: