00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թող ուրիշ տեղ ճշգրտեն»․ Ոսկեպարի բնակիչները՝ Տավուշում հնարավոր սահմանազատման մասին

© Sputnik / David GalstyanՈսկեպարի ցուցանակը
Ոսկեպարի ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Բաժանորդագրվել
Սահմանամերձ Ոսկեպարի ինչպես գյուղապետը, այնպես էլ բնակիչները տարակուսած են․ նրանք կառավարությունից պարզաբանումներ են ակնկալում իրենց հողերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Տավուշում սահմանազատման հնարավոր մեկնարկի մասին անհանգստություն է առաջացրել որոշ սահմանամերձ գյուղերում․ խորհրդային սահմանների վերականգնման արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է հայտնվել անմիջականորեն նրանց կողքին։
Փաշինյանի հայտարարությունը հնչել է մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ․ Երևանը նախատեսում է նոր ճանապարհահատվածներ կառուցել նրանց փոխարեն, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից։ Մասնավորապես, նա նշել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, վարչապետի խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո ամրագրված սահմանները հաստատվել են Ալմա Աթայի հռչակագրում և Պրահայի համաձայնագրում՝ որպես երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման հիմք։
© Photo : Screenshot / Google mapԵրևան-Թբիլիսի ճանապարհի` Ոսկեպար գյուղի մոտ գտնվող այն հատվածները, որոնք դուրս են գալիս Խորհրդային Հայաստանի սահմանից
Участки дороги Ереван-Тбилиси у села Воскепар, которые выходят за пределы советской границы Армении  - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Երևան-Թբիլիսի ճանապարհի` Ոսկեպար գյուղի մոտ գտնվող այն հատվածները, որոնք դուրս են գալիս Խորհրդային Հայաստանի սահմանից

Ոսկեպար

Վարչապետի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել գյուղում․ խորհրդային սահմաններին վերադառնալու դեպքում սահմանն անցնելու է գյուղի ծայրամասով։ Բնակիչները սպասում են վարչապետի այցին և նրա պարզաբանումներին (Փաշինյանը նույն մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է այցելել Տավուշ
© Sputnik / David GalstyanՈսկեպար
Село Воскепар - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Ոսկեպար
Իսկ ահա լրագրողների հետ գյուղացիները դժկամությամբ են շփվում, չեն ուզում ձայնագրվել կամ տեսախցիկի առաջ խոսել։ Բայց չեն թաքցնում իրենց դժգոհությունը։
«Ըստի, մեր կողքին, սահմանը ոնց կա՝ նույն ձև թողեն։ Ուրիշ տեղ ճշգրտում են՝ ճշգրտեն։ Եթե թուրքերը (ադրբեջանցիները,– խմբ․) բան են անում, որ մենք տալ չտենք, ճշգրտումն ինչն ա։ Ասում են, որ իրենք տալ չտեն ոչ մի բան, էլ ի՞նչ ճշտում», - ասում է տղամարդկանցից մեկը։
Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում պետք է մի բան հիշել․ քանի դեռ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստի։ Տղամարդը ելքը տեսնում է պաշտպանունակության ուժեղացման մեջ։
«Եթե զենքը ստեղծեցինք, դա մեր փրկությունն ա, եթե չէ՝ չէ»։
© Sputnik / David GalstyanՈսկեպարի գյուղամիջում տղամարդիկ քննարկում են քաղաքական հարցեր
Мужчины обсуждают политику в центре села Воскепар - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Ոսկեպարի գյուղամիջում տղամարդիկ քննարկում են քաղաքական հարցեր
Մյուսն ասում է, որ հարցը վերաբերում է ոչ միայն Ոսկեպարին և Տավուշի մարզին։ Դա համայն հայության խնդիրն է՝ լինեն նրանք Երևանում, թե այլ վայրում։
Նրա խոսքով՝ չի կարելի մշտապես զիջել և ընկրկել։ Հիմա Ադրբեջանը 4 «գյուղ» է ուզում, հետո էլի կուզի։ Եթե Բաքուն հրաժարվում է վերադարձնել օկուպացված տարածքները, ապա Հայաստանը չպետք է ոչինչ զիջի։
Տավուշի Ոսկեպար համայնքում ռուս սահմանապահներ տեղակայվել են. ՊՆ–ն հաստատեց
«Եթե մենք կորցնում ենք Ոսկեպարը, էլ արդեն գնալ տին Կիրովական (Վանաձոր,–խմբ.), Լորուտ, Շամուտ։ Եթե Վերին Ոսկեպարը վեկալավ․․․ դրանք էլ են սահմանապահ դառնում, էլի», - ասում է մեկ այլ բնակիչ։
Հարցը հատկապես սուր է դրված Ոսկեպարի ծայրամասում գտնվող երկու տների բնակիչների համար։ Նրանք խորհրդային սահմանով Վրաստան տանող ճանապարհի մի հատվածի հետ միասին հայտնվում են Հայաստանի սահմաններից դուրս թե՛ Google քարտեզով, թե՛ Հայաստանի Կադաստրի կոմիտեի։
© Sputnik / David GalstyanՈսկեպար գյուղի երկու տները, որոնք Կադաստրի կոմիտեի քարտեզով գտնվում են «Հայաստանից դուրս»
Два дома в селе Воскепар, которые по карте Комитета кадастра находятся вне Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Ոսկեպար գյուղի երկու տները, որոնք Կադաստրի կոմիտեի քարտեզով գտնվում են «Հայաստանից դուրս»
Մենք մանրամասն գրել ենք փաստաթղթերի հետ կապված խնդիրների մասին դեռ 2022թ․-ին։ Այս անգամ բնակիչներից մեկը հրաժարվեց մեկնաբանությունից մինչև իշխանությունների կողմից պարզաբանում ստանալը։
Երկրորդ տան բնակիչները նույնպես առաջարկեցին խոսել գյուղապետի հետ։ 2021թ․-ին, երբ «անկլավների» հարցը կրկին ակտիվորեն քննարկվում էր, նրանք չգիտեին՝ արժե արդյոք վերանորոգում սկսել։ Եվ ամեն դեպքում սկսել էին այն, իսկ հիմա չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում։
Գյուղապետ Իշխան Աղբալյանը նույնպես չգիտի ինչ սպասել Փաշինյանի հայտարարությունից հետո։

«Ես լսել եմ վարչապետի ելույթը։ Բայց էդ հարցի տակ դեռ շատ պարզաբանումներ ա պետք անել։ Որովհետև նենց չի, որ ասվեց, տվին, ու վերջացավ։ Պտի տեղում նայվի` վերջը որ մասն են տալու, որն ա մնալու, ինչքան են գալու։ Որովհետև մենք կարևոր ճանապարհ ունենք միջպետական։ Աստված չանի` պարզվի, որ ճանապարհն էլ հետն ա տրվում», - ասաց Աղբալյանը մեզ հետ զրույցում։

Նա ուշադրություն դարձրեց Փաշինյանի այն խոսքերին, որ մտադիր է գալ և հանդիպել գյուղացիների հետ, քննարկել իրավիճակը։ Այդ ժամանակ էլ կհասկանան և կբարձրացնեն իրենց հետաքրքրող հարցերը։
«Շատ մեծ հարցեր կա, շատ մեծ։ Հայաստան տենց մարդ չկա, որ չպատկերացնի, որ էդ տալով ինչի ենք հասնելու։ Իմ կարծիքով` ամենաճիշտ տարբերակը երևի փոխանակումը կլինի։ Որովհետև մենք էլ ահագին տարածքներ ունենք ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Երևի դա լավագույն տարբերակը կլինի, մանավանդ Տավուշի մարզում՝ հանձինս Ոսկեպարի», - ասաց Աղբալյանը։
Ի դեպ, բնակիչներից մեկը հայտնեց մեզ, որ մի քանի օր առաջ իշխանության ներկայացուցիչները եկել են և դրոնով նկարել խնդրահարույց ճանապարհահատվածը․ նույնը եղել է նաև 2021թ․-ին։

Կիրանց

Խորհրդային սահմաններին վերադառնալու դեպքում ճանապարհի հետ խնդիրներ կարող են առաջանալ ոչ միայն Ոսկեպարում։
© Photo : Screenshot / Google map / Cadastre Committee of ArmeniaԽորհրդային սահմանն ու Կիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը՝ Google-ով և Կադաստրի կոմիտեի քարտեզի վրա
Советская граница и мост у села Киранц на карте Google и Комитета Кадастра Армении - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Խորհրդային սահմանն ու Կիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը՝ Google-ով և Կադաստրի կոմիտեի քարտեզի վրա
Կիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը նույնպես գտնվում է նախկին սահմանի հատվածում։ Ըստ Google քարտեզի` կամուրջը, ինչպես նաև 100 մետր արևմուտք (ձախ) ընկած հողերը գտնվել են Ադրբեջանում։
Հայաստանի Կադաստրի կոմտեի քարտեզն իր հերթին ցույց է տալիս, որ խորհրդային սահմանն անցնում է կամրջի եզրով։ Ավելին, կամրջից արևելք ընկած հատվածը նույնպես պատկանում է Հայաստանին։
Գյուղի բնակիչները նշում են, որ ԽՍՀՄ–ի օրոք կամուրջը պատկանել է հայկական կողմին։
«Ծայրամասի տան սենյակներից մեկը իրանց GPS-ով իբր թե իրանցն էր։ Բայց Սովետի ժամանակ տենց բան չի էղել», - ասաց բնակիչներից մեկը՝ Հայկը։
© Sputnik / David GalstyanԿիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը
Мост у села Киранц - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Կիրանց գյուղի մոտ գտնվող կամուրջը
Իսկ կամրջից ձախ ընկած հատվածը գյուղի բնակիչները մշակել են թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հիմա։ Այն երբեք չի պատկանել Ադրբեջանին։
Հիմա Ադրբեջանի ԶՈւ–ի դիրքերը բավական հեռու են Կիրանցից։ Իսկ այն տարածքները, որոնք Բաքուն պնդում է հանձնել, գյուղին բավականին մոտ են։
Հայկի խոսքով՝ բոլոր այդ տարածքները պատկանել են Հայաստանին, բայց դրանք խորհրդային շրջանում կտոր-կտոր հանձնել են Ադրբեջանին։
Նշենք, որ Կիրանց և Ոսկեպար գյուղերի միջև ճանապարհին մենք նկատեցինք շինարարական տեխնիկա. նոր ճանապարհ է կառուցվում։
© Sputnik / David GalstyanՆոր ճանապարհի կառուցումը
Строительство дороги близ села Киранц - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2024
Նոր ճանապարհի կառուցումը
Այն հարցին, թե արդյոք ճանապարհը կառուցվում է Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, մեզ ընդառաջ եկած մարդիկ բացասական պատասխան տվեցին՝ հայտնելով, որ ճանապարհ են կառուցում մինչ այս չօգտագործված դաշտերի համար։
Լրահոս
0