https://arm.sputniknews.ru/20240316/hajastanum-sksel-en-skafandrner-ev-rvobvotner-pvordzarkel-depi-mars-trichqneri-hamar-73460004.html
Հայաստանում սկսել են սկաֆանդրներ և ռոբոտներ փորձարկել դեպի Մարս թռիչքների համար
Հայաստանում սկսել են սկաֆանդրներ և ռոբոտներ փորձարկել դեպի Մարս թռիչքների համար
Sputnik Արմենիա
Հետազոտողների խումբը Հայաստանում կաշխատի մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրներից։ 16.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-16T20:30+0400
2024-03-16T20:30+0400
2024-03-16T20:30+0400
մարս
տիեզերագնաց
հայաստան
մարզիչ
հովհաննես ավագյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/10/73459140_0:331:1388:1112_1920x0_80_0_0_7172f7e19978f2550420c617bb895c16.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները ձեռնամուխ են եղել ռոբոտների և սկաֆանդրների փորձարկմանը՝ դեպի Մարս ապագա հնարավոր թռիչքների համար։ Հետազոտությունն անցկացվում է Հայաստանի Արմաշ գյուղի մոտակայքում, քանի որ, մասնագետների կարծիքով, երկրի տեղագրությունը հիշեցնում է Մարսի ռելիեֆը, հաղորդում է Bild-ը։Նշվում է, որ 2 կին և 4 տղամարդ բացարձակ մեկուսացման պայմաններում գործարկելու են ռոբոտներին և փորձարկելու նոր սկաֆանդրները, որոնք նախատեսված են Մարսի եղանակի համար (որտեղ ջերմաստիճանը տատանվում է -133-ից մինչև +27 աստիճան)։Թեստավորմանը մասնակցող հետազոտողները մշտական կապի մեջ են կառավարման կայանի հետ, որը ստեղծվել է Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) և Հայկական տիեզերական գործակալության մասնակցությամբ։Մտածեցի` կատակ է. Հովհաննես Ավագյանը Հայաստանում տիեզերագնացներ է մարզելուՌադիոփոխանակման մեջ արհեստականորեն ներառվել է մոտ 10 րոպե ուշացում, դա համապատասխանում է Երկրի և Մարսի միջև ազդանշանի հետաձգմանը։Հետազոտողների խումբը կաշխատի Հայաստանում մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրից։
մարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/10/73459140_0:265:1388:1306_1920x0_80_0_0_61e5ad6b9f31932d0bae5ac82a23fd0d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարս, տիեզերագնաց, հայաստան, մարզիչ, հովհաննես ավագյան
մարս, տիեզերագնաց, հայաստան, մարզիչ, հովհաննես ավագյան
Հայաստանում սկսել են սկաֆանդրներ և ռոբոտներ փորձարկել դեպի Մարս թռիչքների համար
Հետազոտողների խումբը Հայաստանում կաշխատի մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրներից։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները ձեռնամուխ են եղել ռոբոտների և սկաֆանդրների փորձարկմանը՝ դեպի Մարս ապագա հնարավոր թռիչքների համար։ Հետազոտությունն անցկացվում է Հայաստանի Արմաշ գյուղի մոտակայքում, քանի որ, մասնագետների կարծիքով, երկրի տեղագրությունը հիշեցնում է Մարսի ռելիեֆը, հաղորդում է
Bild-ը։
Նշվում է, որ 2 կին և 4 տղամարդ բացարձակ մեկուսացման պայմաններում գործարկելու են ռոբոտներին և փորձարկելու նոր սկաֆանդրները, որոնք նախատեսված են Մարսի եղանակի համար (որտեղ ջերմաստիճանը տատանվում է -133-ից մինչև +27 աստիճան)։
Վեց «անալոգային տիեզերագնացները» կստուգեն սարքավորումը՝ Մարսի վրա կյանքի հետքեր հայտնաբերելու համար, ինչպես նաև Հայաստանում կփորձարկեն ռոբոտներին, որոնք կստեղծեն տարածաշրջանի 3D քարտեզը, հողի նմուշներ կվերցնեն և կտեղափոխեն ծանր բեռներ։
Թեստավորմանը մասնակցող հետազոտողները մշտական կապի մեջ են կառավարման կայանի հետ, որը ստեղծվել է Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) և Հայկական տիեզերական գործակալության մասնակցությամբ։
Ռադիոփոխանակման մեջ արհեստականորեն ներառվել է մոտ 10 րոպե ուշացում, դա համապատասխանում է Երկրի և Մարսի միջև ազդանշանի հետաձգմանը։
Հետազոտողների խումբը կաշխատի Հայաստանում մինչև ապրիլի սկիզբ։ Նախագծին մասնակցում է ավելի քան 200 գիտնական 26 երկրից։