00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերահաս վտանգին ընդառաջ միավորվելու փոխարեն բողոքի առանձին օջախներ ենք ստեղծել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցFacebook
Facebook - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Facebook
Բաժանորդագրվել
Իրենցպատմությանվճռորոշ պահերին ազգերը միավորվում են։ Կամ չեն միավորվում։ Նայած ազգ։
Մեզ մոտ՝ Հայաստանում, ուրույն իրավիճակ է ստեղծվել։ Ունենք գոյատևման շատ լուրջ համազգային խնդիր, ամեն օր տարածքային կորուստների և հերթական զիջումների մասին ենք խոսում, բայց, որքան էլ զարմանալի թվա, միավորվում ենք ոչ թե համապետական ընդհանուր նպատակների, այլ առանձին հարցերի շուրջ՝ ըստ հետաքրքրության։ Ահավասիկ սոցցանցերում արված գրառումներից մեկը. «Հերթական հայրենազրկման շեմին ենք։ Այնինչ, փորձում ենք փոքր խմբավորումներով պայքարել առանձին դիպվածների դեմ։
Սոցցանցային տրամադրություններ. վերահաս վտանգին ընդառաջ միավորվելու փոխարեն բողոքի առանձին օջախներ ենք ստեղծել
Պատմաբանները համախմբվել են 7-րդդասարանի դասագրքի շուրջ, կոնսերվատորիայի դասախոսներն ու ուսանողները՝ իրենց շահերի պաշտպանության շուրջ, արևմտամետները՝ միմյանց հետ, ռուսամետները՝ մեկ այլ տեղում, իշխանամետներն էլ ջայլամի տեղ են իրենց դրել։Իսկ լուծումը բոլորիս համախմբումն ու պատերազմին պատրաստվելն է հանուն հայրենիքի պաշտպանության։ Հայրենիքը զուտ հող և ճանապարհ չէ, այն մեր ազգի լինելիության գրավականն է»։
Եվ էլիազգային համախմբման մասին։ Հայաստանի իշխանությունների և ընդդիմության հարաբերություններն ավանդաբար միշտ լարված են եղել անկախության ավելի քան երեք տասնամյակների ողջ ընթացքում։ Էլ չեմ ասում, որ հայ-ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին ընդդիմությունը երբեք որևէ տեղեկություն իշխանություններից չի ստացել։ Եվ այս առումով, համաձայնե՛ք, շատ դրական էր, որ Հայաստանի ներկա իշխանությունները շաբաթներ առաջ թույլ տվեցին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ծանոթանալ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների որոշ մանրամասների։
Ավաղ, այդ ազատականացումը շատ կարճ տևեց, ինչի մասին ընդդիմադիրներից մեկն իր կայքում գրել է. «Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր արտգործնախարարությունից ստացվել է պաշտոնական գրություն, որում նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանությունները բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկության տրամադրումը»։
Իդեպ, եթե կարծում եք, թե Հայաստանի արտգործնախարարությունը միայն դիվանագիտական հարցերով է զբաղվում, չարաչար սխալվում եք։ Ահա թե ինչ է պատմում սոցցանցերի օգտատերերից մեկը. «Հերթական փառահեղ դրվագը կառավարության նիստից. 30 րոպեից ավելի քննարկվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը, թե ինչպես պետք է պետական աջակցություն ցուցաբերվի առվույտ, եգիպտացորեն, լոբի և այլ բույսեր ցանելու դեպքում։ Այսքննարկմանը միջամտումու կարծիքէ հայտնումարտաքին գործերի նախարարԱրարատ Միրզոյանը։Դե հա՝Լեռնային Ղարաբաղի խնդիրը«փառահեղ» լուծելուց, հայ-ադրբեջանականև հայ-թուրքականհարաբերությունները կարգավորելուցև ընդհանրապեսարտաքին քաղաքականությանոլորտում մեծագույնառաջընթաց ապահովելուցհետո տրամաբանականէ, որարտաքին գործերի նախարարընաև գյուղատնտեսությանհարցերով զբաղվի...»,- հեգնում է գրառման հեղինակը։
Եվիհարկե, «Ֆեյսբուքում» ամենաթեժ քննարկումներիցմեկիպատճառէդարձելայներգը, որՀայաստանըորոշելէներկայացնել«Եվրատեսիլի» այս տարվա մրցույթին։Խոստովանեմ՝ունեմիմշատհստակկարծիքըթե՛այներաժշտականխմբիմասին, որըմայիսինգնալուէ Շվեդիա, թե՛այնստեղծագործությանմասին, որնայդխմբիանդամներըկատարելուենՄալմյոքաղաքում։Բայցառաջարկումեմլսելայնմեկնաբանությունները, որոնքհայաստանցիներիցմեկնարելէիրինտերնետայինէջում։ Կարծում, եմ՝ դրանք շատ խորհրդանշականեն. «Առավոտյանսուրճը ձեռքիդ նյուզֆիդն ես թերթում ու տեսնում, որ ընկերներից մեկը հարցում է անցկացնում՝ «Հավանե՞լ եք մեր այս տարվա Եվրատեսիլի երգը»։ Առանց ավելորդ հուզականության գրում ես, որ երգը չես հավանել, կամ հակառակը՝ հավանել ես։ Երկու դեպքում էլ դու սխալ ես։ Եթե հավանել ես, ուրեմն գեղցի ես ու անճաշակ։ Եթե չես հավանել, ուրեմն քեզ երևակայում ես էլիտար, որի բարձրաճաշակ քիմքին հարիր չի հայկական երաժշտությունը։ Հետո գալիս է մի նոր մեկնաբանություն, թե բա` «Ինչքան չկայացած ու դժբախտ մարդ կա, քննադատում ա»։ Ուզում ես պատասխանել, որ դժբախտ չես, քեզ չկայացած էլ չես համարում, ուղղակի երգը չես հավանում, բայց արդեն պարզվում է, որ դու նաև անհայրենիք ես, որովհետև «երկիրը պատերազմի առաջ կանգնած ա, իսկ դուք ստեղ հավանում կամ չեք հավանում երգը»։ Ու էս թեմայով պարտադիր մեկը քոմենթ ա գրում «դե, ժեխին, զոմբիին, ռաբիսինի՞նչ կա, նա թքած ունի երկրի վրա»։ Հետո մեկը գալիս ա, որ գրի, թե «եթե երգ են քննարկում էդ չի նշանակում, որ հայրենիքը չեն սիրում»։ Հետևում է հակադարձումը. «Բա որ հայրենիքը սիրում ես, ո՞նց ես հավանում, որ էդ հնդկական երգը ներկայացնի քո երկիրը»։ Էդտեղ մեկը հիշում ա, որ երկիրը վարի են տվել՝ սաղ դրանից ա, մյուսը թե՝ կրթությունն են կործանել, երրորդն ասում ա. «Ըհը, կոնսերվատորիան էլ փակում են ու հաջորդ տարի ավելի վատ երգ են ուղարկելու…»։ Ու էստեղ քոմենթների շրջանը նորից սկսվում ա պտտվել՝ անճաշակ գեղցիից մինչև անհայրենիք ժեխ»»։
Песня LADANIVA Jako на Евровидении 2024 - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Հայտնի է՝ ինչ երգ կներկայացնի «Լադանիվան» «Եվրատեսիլ 2024»-ում
Լրահոս
0