https://arm.sputniknews.ru/20240315/pashinjann-yndunel-e-mts-armeniaji-ghekavarutjany-73424320.html
Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը
Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը
Sputnik Արմենիա
Հանդիպմանը կողմերը կարևորել են «ՄՏՍ Հայաստանի» զարգացման ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացման հարցը։ 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T17:42+0400
2024-03-15T17:42+0400
2024-03-15T17:42+0400
վիվա-մտս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73423709_0:0:1600:901_1920x0_80_0_0_96ad110d82d6e74cb4357cdd314e6358.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ Արմենիայի» խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստանի» հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:Հիշեցնենք, որ հունվարի 25–ին «ՄՏՍ Հայաստանը» հայտարարություն տարածեց` նշելով, որ իր բաժնետոմսերի 20%-ը փոխանցում է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73423709_7:0:1428:1066_1920x0_80_0_0_968c9890f319ebf481351c7a78e4d450.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիվա-մտս, նիկոլ փաշինյան
Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ Արմենիայի» ղեկավարությանը
Հանդիպմանը կողմերը կարևորել են «ՄՏՍ Հայաստանի» զարգացման ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ Արմենիայի» խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստանի» հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:
Հիշեցնենք, որ հունվարի 25–ին «ՄՏՍ Հայաստանը» հայտարարություն տարածեց` նշելով, որ իր բաժնետոմսերի 20%-ը փոխանցում է Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։
Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են: