https://arm.sputniknews.ru/20240315/marselum-bacvel-e-svoghvomvon-tehlerjani-hushardzany-73419817.html
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը
Sputnik Արմենիա
Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը։ 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T16:10+0400
2024-03-15T16:10+0400
2024-03-15T16:32+0400
սողոմոն թեհլիրյան
հուշարձան
մարսել
«նեմեսիս» գործողություն
հայոց ցեղասպանություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73419972_333:170:927:504_1920x0_80_0_0_56a3bad7a969884e343e0c2246ea3e40.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։Մարտի 15-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառուի անունով։Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկ Օզանյանի գնդում։ 1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։ 1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։
մարսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73419972_364:161:913:572_1920x0_80_0_0_5cb5d9ba0c3ebfd447ad49bed809d528.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սողոմոն թեհլիրյան, հուշարձան, մարսել, «նեմեսիս» գործողություն, հայոց ցեղասպանություն, видео, տեսանյութեր, տեսանյութ
սողոմոն թեհլիրյան, հուշարձան, մարսել, «նեմեսիս» գործողություն, հայոց ցեղասպանություն, видео, տեսանյութեր, տեսանյութ
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը
16:10 15.03.2024 (Թարմացված է: 16:32 15.03.2024) Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Մարտի 15-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մեկի վրա գրված էր` «Թեհլերյան արդարադատ»։
2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառուի անունով։
Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկ Օզանյանի գնդում։
1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։
1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։