https://arm.sputniknews.ru/20240315/juri-minasjany-mahacel-e-bruncqneri-harvatsneric-meghadrvvoghy-hetakhuzman-mej-e-qk-73413377.html
Յուրի Մինասյանը մահացել է բռունցքների հարվածներից. մեղադրվողը հետախուզման մեջ է. ՔԿ
Յուրի Մինասյանը մահացել է բռունցքների հարվածներից. մեղադրվողը հետախուզման մեջ է. ՔԿ
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում` Պուշկին փողոցում, կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննության են ենթարկվել ստացված... 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T15:35+0400
2024-03-15T15:35+0400
2024-03-15T15:36+0400
սպանություն
ծեծ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարտի 5–ին՝ ուշ երեկոյան, Երևանի բնակիչ Յուրի Մինասյանը մայրաքաղաքի Պուշկին փողոցում վիճաբանության արդյունքում ստացել է մարմնական ծանր վնասվածքներ, ավելի ուշ հիվանդանոցում` մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Կոմիտեն մանրամասներ է հայտնել դեպքի մասին նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Մինասյանից մարտի 6–ին ահազանգ է ստացել, որ արնաքամ է լինում Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36–ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ, որը մարտի 14–ին՝ ժամը 06։30–ին, մահացել է։Նախաձեռնվել է քրեական վարույթ, Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրում` Պուշկին փողոցում, կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննության են ենթարկվել ստացված տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք։Պարզվել է, որ մարտի 6–ին Յուրի Մինասյանն իր ընկերների հետ գտնվել է Պուշկին փողոցի վրա գտնվող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․ Մ․–ի հետ։Հ․ Մ․–ն հետախուզման մեջ է, նա դեռ չի հայտնաբերվել։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166–րդ հոդվածի 2–րդ մասի 10–րդ և 15–րդ կետերով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։Միջնորդություն է ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, ծեծ, հհ քննչական կոմիտե
սպանություն, ծեծ, հհ քննչական կոմիտե
Յուրի Մինասյանը մահացել է բռունցքների հարվածներից. մեղադրվողը հետախուզման մեջ է. ՔԿ
15:35 15.03.2024 (Թարմացված է: 15:36 15.03.2024) Դեպքի վայրում` Պուշկին փողոցում, կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննության են ենթարկվել ստացված տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարտի 5–ին՝ ուշ երեկոյան, Երևանի բնակիչ Յուրի Մինասյանը մայրաքաղաքի Պուշկին փողոցում վիճաբանության արդյունքում ստացել է մարմնական ծանր վնասվածքներ, ավելի ուշ հիվանդանոցում` մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեն մանրամասներ է հայտնել դեպքի մասին նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Մինասյանից մարտի 6–ին ահազանգ է ստացել, որ արնաքամ է լինում Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36–ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ, որը մարտի 14–ին՝ ժամը 06։30–ին, մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրում` Պուշկին փողոցում, կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննության են ենթարկվել ստացված տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք։
Պարզվել է, որ մարտի 6–ին Յուրի Մինասյանն իր ընկերների հետ գտնվել է Պուշկին փողոցի վրա գտնվող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․ Մ․–ի հետ։
«Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել ակումբից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․–ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հ․ Մ․–ն հետախուզման մեջ է, նա դեռ չի հայտնաբերվել։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166–րդ հոդվածի 2–րդ մասի 10–րդ և 15–րդ կետերով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Միջնորդություն է ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: