00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխանները․ ԱԳ նախարար

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ անհասկանալի է, թե ՀԱՊԿ-ում ինչպես են պատկերացնում այս տարածաշրջանում իրենց անվտանգության գոտին։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։
«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որոնց համար պատասխաններ են ակնկալվում։
«Ի՞նչ իրավունքով է Հայաստանը սառեցնում մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ Ազգային ժողովը ժամանակին հաստատել էր ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ծրագիրը, իսկ հիմա կառավարությունը հայտարարում է, որ սառեցնում է այն։
«Տեղի են ունեցել իրադարձություններ՝ չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերին, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնարին։ Այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես ԱԺ-ին ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչու՞, որովհետև ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են... ահա այս կազմակերպությունը այն պայմաններում, երբ մեզ վրա տեղի է ունեցել հարձակում, սահմանները խախտվել են, այդ պարտավորությունն ունեցող միջավայրում գործընկերներից համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրաարակային փաստի ընդունում, որ, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքը, սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունում տեղի չի ունեցել»,- ասաց Միրզոյանը։
Ըստ նրա՝ այս պայմաններում ողջամիտ արձագանքն է փորձել ապահովելու փոխըմբռնումը գործընկերության շրջանակում, իսկ եթե չստացվի, ապա չտեսնել գործընկերներին այնպես, ինչպիսին նրանք թղթի վրա են նկարագրված։
ՀԱՊԿ թեմայով Հայաստանի ղեկավարության վիրավորական հռետորաբանությունը մտահոգիչ է․ Զախարովա
«Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա Դուք ու՞մ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի, որը չի ուզում ճանաչել, որ ՀՀ սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որ մեր ձևակերպմամբ, չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչում»,- փոխադարձաբար հարց ուղղեց Միրզոյանը։
Ռուստամյանն էլ նշեց, որ ինքն ԱԺ-ի կողմից է, և խորհրդարանական երկրում երբ ծրագիր է ընդունվում, ապա կառավարությունը պարտավոր է պահպանել այդ ծրագիրը։
Ըստ նրա՝ եթե իրավիճակն այնքան է ռադիկալ փոխվել, որ պետք է նոր ծրագիր հաստատել, ապա պետք է կառավարությունը ցրել, նորը ձևավորել, որը նոր ծրագրով հանդես կգա։
«Հիմա դուք հակասահմանադրական քայլ եք արել»,- ասաց Ռուստամյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0