https://arm.sputniknews.ru/20240315/em-i-het-vizajin-rezhimi-meghmacman-harcum-hetyntac-e-grancvel-hh-pvokhartgvortsnakharar-73411611.html
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում հետընթաց է գրանցվել․ ՀՀ փոխարտգործնախարար
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում հետընթաց է գրանցվել․ ՀՀ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել Erasmus ծրագրի ուսանողների և նույնիսկ որոշ պաշտոնյաների մոտ։ 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T15:29+0400
2024-03-15T15:29+0400
2024-03-15T15:29+0400
պարույր հովհաննիսյան
վիզա
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/62007121_0:160:3072:1888_1920x0_80_0_0_208d48406e3deeaca43f8e794dcbd855.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել, հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:«Ցավոք, մի ոլորտ, մի հարց կա, որտեղ դեռ ցանկալի արդյունքի չենք հասել։ ԵՄ-ի հետ աշխատանքն աննախադեպ ինտենսիվ է եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Բայց մի հարցում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միության առանձին անդամների հետ հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրական լինելուց։ Դա վիզաների հարցն է»,- ասել է Հովհաննիսյանը։Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանք է կատարվել բոլոր մակարդակներում։ Բայց չի կարելի ասել, թե առաջընթաց է գրանցվել։ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները իրավիճակը դեպի լավը կփոխվի։Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, որը կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ չսկսեց կարգին գործել։Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցով առանձին քննարկումներ չեն ընթանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1e/62007121_21:62:2669:2048_1920x0_80_0_0_4ccdb1b3af79362ae1da7c13d6398ef5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարույր հովհաննիսյան, վիզա, եվրամիություն
պարույր հովհաննիսյան, վիզա, եվրամիություն
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում հետընթաց է գրանցվել․ ՀՀ փոխարտգործնախարար
Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել Erasmus ծրագրի ուսանողների և նույնիսկ որոշ պաշտոնյաների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել, հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Ցավոք, մի ոլորտ, մի հարց կա, որտեղ դեռ ցանկալի արդյունքի չենք հասել։ ԵՄ-ի հետ աշխատանքն աննախադեպ ինտենսիվ է եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Բայց մի հարցում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միության առանձին անդամների հետ հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրական լինելուց։ Դա վիզաների հարցն է»,- ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանք է կատարվել բոլոր մակարդակներում։ Բայց չի կարելի ասել, թե առաջընթաց է գրանցվել։
«Ընդհակառակը, էական հետընթաց է գրանցվել։ Նույնիսկ Erasmus ծրագրով մեկնող ուսանողների համար, թեև ենթադրվում էր, որ նրանք չպետք է որևէ խնդիր ունենան: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»,-նշեց Հովհաննիսյանը։
ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները իրավիճակը դեպի լավը կփոխվի։
Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, որը կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ չսկսեց կարգին գործել։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցով առանձին քննարկումներ չեն ընթանում։