https://arm.sputniknews.ru/20240315/ekan-asacin-vat-lur-azateq-taratsqy-kvomitasi-shukaji-vatsharvoghnery-anelaneli-vitshakum-en-73405309.html
Եկան, ասացին` վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են
Եկան, ասացին` վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան այցելել է Կոմիտասի շուկա` հասկանալու համար, թե ինչու են փակում շուկան և ինչ են պատրաստվում անել աշխատակիցները։ 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T14:49+0400
2024-03-15T14:49+0400
2024-03-15T18:22+0400
կոմիտաս
շուկա
առևտուր
երևան
տեսանյութեր
տեսանյութ
լուսանկարներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73399937_0:0:1921:1080_1920x0_80_0_0_018baaae06c0b9a2e8354cdbd428f473.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Մարտի 8–ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։«Եկան, ասեցին` վատ լուր. մինչև մարտի 15–ը պետք է ազատեք տարածքը։ Բոլորը խառնվեցին իրար, նոր ասացին` մի 25 օր ժամանակ ենք տալիս, ձեր ապրանքի ու ձեզ համար տեղ գտեք»,–Sputnik Արմենիային պատմում է շուկայի վաճառողներից Նունե Դեմիրճյանը։Նրանք պահանջ– խնդրանք ունեն` մինչև տարվա վերջ ժամանակը երկարացնեն։ Ասում են` ցրտին կանգնել, սառել են, հիմա ցանկանում են գոնե սեզոնային մրգերն ու բանջարեղենը կարողալ վաճառել։Վաճառողները շուկայում օրվա վճար են տալիս` 2000-3000 դրամ։ Սա այնքանով է ձեռնտու նրանց, որ հարկային դաշտի հետ կապ չունեն, իսկ խանութներում վաճառելու համար պետք է և՛ խանութին վարձավճար տան, և՛ ՊԵԿ–ին։Կոմիտասի շուկայում շատերն իրենց ապրանքը վաճառում են արդեն 30-40 տարի, տարածքին սովորել են, ունեն իրենց մշտական հաճախորդները։ Նրանցից որոշները փորձել են տնօրենությունից հասկանալ` ինչ է լինելու շուկայի ճակատագիրը, նույնիսկ առաջարկել են` եթե վերանորոգվելու և կրկին շուկա է դառնալու, պատրաստ են ավել վճարել հետագայում, միայն թե շարունակեն իրենց գործը։ Սակայն նրանց այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։«Ապրելակերպ չունենք, սա էլ բռնեցին, փակեցին, ո՞նց ենք անելու, ո՞նց պետք ա ապրենք։ Դրա հետ միասին ասում են` տրանսպորտը կթանկացնեն, ոնց–որ սաղ–սաղ թաղեն»,–հավելում է տարեց վաճառողներից մեկը։Նշենք, որ Կոմիտասի շուկայում շուրջ 70 վաճառող կա. նրանց մի մասը գյուղից են բերում իրենց ապրանքը և վաճառում, մի մասն էլ վերավաճառողներ են։Մենք փորձեցինք կապ հաստատել նաև շուկայի տնօրենության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։Sputnik Արմենիայի տեղեկություններով` Կոմիտասի շուկան գնել է «GTB Holding»-ը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73399937_169:0:1609:1080_1920x0_80_0_0_e2791b374b6cba46d4a945468caa06c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոմիտաս, շուկա, առևտուր, երևան, տեսանյութեր, տեսանյութ, լուսանկարներ
կոմիտաս, շուկա, առևտուր, երևան, տեսանյութեր, տեսանյութ, լուսանկարներ
Եկան, ասացին` վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են
14:49 15.03.2024 (Թարմացված է: 18:22 15.03.2024) Sputnik Արմենիան այցելել է Կոմիտասի շուկա` հասկանալու համար, թե ինչու են փակում շուկան և ինչ են պատրաստվում անել աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Մարտի 8–ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։
«Եկան, ասեցին` վատ լուր. մինչև մարտի 15–ը պետք է ազատեք տարածքը։ Բոլորը խառնվեցին իրար, նոր ասացին` մի 25 օր ժամանակ ենք տալիս, ձեր ապրանքի ու ձեզ համար տեղ գտեք»,–
Sputnik Արմենիային պատմում է շուկայի վաճառողներից Նունե Դեմիրճյանը։
Նրանք պահանջ– խնդրանք ունեն` մինչև տարվա վերջ ժամանակը երկարացնեն։ Ասում են` ցրտին կանգնել, սառել են, հիմա ցանկանում են գոնե սեզոնային մրգերն ու բանջարեղենը կարողալ վաճառել։
Վաճառողները շուկայում օրվա վճար են տալիս` 2000-3000 դրամ։ Սա այնքանով է ձեռնտու նրանց, որ հարկային դաշտի հետ կապ չունեն, իսկ խանութներում վաճառելու համար պետք է և՛ խանութին վարձավճար տան, և՛ ՊԵԿ–ին։
«էդ քանի՞ տոկոս օգուտ ունենք, որ 5 տոկոս տանք հարկայինին, 10 տոկոս տանք խանութի վարձ, մեզ աշխատացնում են «ռաբի» պես, ամբողջը տանք սրան– նրան։ Ո՞նց անենք, որտե՞ղ ծախենք»,–դժգոհում է մեկ այլ աշխատակից։
Կոմիտասի շուկայում շատերն իրենց ապրանքը վաճառում են արդեն 30-40 տարի, տարածքին սովորել են, ունեն իրենց մշտական հաճախորդները։ Նրանցից որոշները փորձել են տնօրենությունից հասկանալ` ինչ է լինելու շուկայի ճակատագիրը, նույնիսկ առաջարկել են` եթե վերանորոգվելու և կրկին շուկա է դառնալու, պատրաստ են ավել վճարել հետագայում, միայն թե շարունակեն իրենց գործը։ Սակայն նրանց այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։
«Ապրելակերպ չունենք, սա էլ բռնեցին, փակեցին, ո՞նց ենք անելու, ո՞նց պետք ա ապրենք։ Դրա հետ միասին ասում են` տրանսպորտը կթանկացնեն, ոնց–որ սաղ–սաղ թաղեն»,–հավելում է տարեց վաճառողներից մեկը։
Նշենք, որ Կոմիտասի շուկայում շուրջ 70 վաճառող կա. նրանց մի մասը գյուղից են բերում իրենց ապրանքը և վաճառում, մի մասն էլ վերավաճառողներ են։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև շուկայի տնօրենության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Կոմիտասի շուկան գնել է «GTB Holding»-ը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։