00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատի հրդեհի գործով մեղադրյալներից ևս մեկի կալանքը երկարաձգվեց 3 ամսով

© Sputnik / Aram NersesyanՀրդեհված զինվորական կացարանը
Հրդեհված զինվորական կացարանը - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Հրդեհված զինվորական կացարանը
Բաժանորդագրվել
Մառլեն Սարգսյանը կոմունալ–շահագործման ծառայության պետն էր այն զորամասում, որի ժամանակավոր զորանոցում հրդեհ էր բռնկվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ մայոր Մառլեն Սարգսյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տուժողների շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում»,– ասաց Նորիկյանը։
Նշենք, որ Սարգսյանը կոմունալ–շահագործման ծառայության պետն էր այն զորամասում, որի ժամանակավոր զորանոցում հրդեհ էր բռնկվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 3 ամսով երկարաձգվեց նաև նույն զորամասում ծառայող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել վառարանը, ինչի պատճառով բռնկված հրդեհից 2023 թվականի հունվարի 19-ին 15 զինծառայող էր մահացել։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Եղիշե Հակոբյանը կալանավորվել է 2023 թվականի մարտի 18-ին։
Լրահոս
0