https://arm.sputniknews.ru/20240315/ashkhatanqi-teghavvorman-tsragric-2-amsva-yntacqum-ogtvel-e-lghic-brni-teghahanvats-133-andz-73421430.html
Աշխատանքի տեղավորման ծրագրից 2 ամսվա ընթացքում օգտվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 133 անձ
Աշխատանքի տեղավորման ծրագրից 2 ամսվա ընթացքում օգտվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 133 անձ
Sputnik Արմենիա
ԼՂ–ից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագրով հետաքրքրված է ավելի քան 1000 անձ։ 15.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-15T16:50+0400
2024-03-15T16:50+0400
2024-03-15T16:50+0400
աշխատանք
բռնի տեղահանված
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66693690_0:75:1600:976_1920x0_80_0_0_3bf34d61cef9722711127391d85d7a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագրից օգտվել է 133 անձ։ Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող առաջակցության ընթացքը։Նշենք, որ սա պետական աջակցության ծրագիր է, որն ապահովում է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց զբաղվածությունը, ինչպես նաև նախատեսում է մասնագիտական ուսուցում։ Ծրագրով նախատեսված է 3 բաղադրիչ. առաջինի դեպքում ապահովվում է մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդը` վճարովի պրակտիկա և աշխատանք, իսկ երրորդը` մասնագիտական ուսուցում, աշխատանքային վճարովի պրակտիկա և աշխատանք։Փոխնախարարը նաև ընդգծեց, որ այն անձինք, որոնք միայն աշխատանք են ցանկանում գտնել, նույնպես կարող են մոտենալ ՄՍԾ տարածքային գրասենյակ, որտեղ կարիքները կգնահատվեն ու դրանից հետո առկա բազայից աշխատանք կառաջարկվի։ Այս պահին 1618 անձ աշխատանք է գտել տվյալ մեխանիզմով։Հիշեցնենք, որ ծրագիրը կառավարությունը հաստատել է հունվարի 11-ին։ Աշխատանքի տեղավորման ծրագրի առաջին բաղադրիչի դեպքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը և կրթաթոշակ տրամադրում` 50 000-ական դրամ։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, ու պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի և մյուս պահումները մինչև 50 000 դրամի չափով։Հաջորդ բաղադրիչն աշխատանքային փորձի ձեռքբերումն է, տևում է մինչև 3 ամիս, յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 000 դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին (հարկերը ներառված են)։ Այս գործընթացից հետո պետությունը ևս 3 ամիս 50 000 դրամ է փոխհատուցում եկամտահարկի համար։ Այս պարագայում աշխատանքային պայմանագրի նվազագույն ժամկետն առնվազն 6 ամիս է։Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66693690_145:0:1574:1072_1920x0_80_0_0_192d2491e87a517507012c150dc8aed7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք, բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ
աշխատանք, բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ
Աշխատանքի տեղավորման ծրագրից 2 ամսվա ընթացքում օգտվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 133 անձ
ԼՂ–ից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագրով հետաքրքրված է ավելի քան 1000 անձ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման ծրագրից օգտվել է 133 անձ։ Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնում» տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող առաջակցության ընթացքը։
Նշենք, որ սա պետական աջակցության ծրագիր է, որն ապահովում է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց զբաղվածությունը, ինչպես նաև նախատեսում է մասնագիտական ուսուցում։ Ծրագրով նախատեսված է 3 բաղադրիչ. առաջինի դեպքում ապահովվում է մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդը` վճարովի պրակտիկա և աշխատանք, իսկ երրորդը` մասնագիտական ուսուցում, աշխատանքային վճարովի պրակտիկա և աշխատանք։
«Ծրագրին մասնակցելու համար կարևոր է ԼՂ–ից բռնի տեղահանված լինելու փաստը, ինչպես նաև վերջին 1 ամսում որևէ աշխատանք չունենալը։ Այլ սահմանափակումներ չկան։ Անձը կարող է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային գրասենյակ, որտեղ նրան խորհրդատվություն կտրամադրեն ու կուղղորդեն։ Ներկայում ավելի քան 1000 անձ հետաքրքրվել է ծրագրով ու նրանցից 133-ն էլ օգտվել դրանից։
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ այն անձինք, որոնք միայն աշխատանք են ցանկանում գտնել, նույնպես կարող են մոտենալ ՄՍԾ տարածքային գրասենյակ, որտեղ կարիքները կգնահատվեն ու դրանից հետո առկա բազայից աշխատանք կառաջարկվի։ Այս պահին 1618 անձ աշխատանք է գտել տվյալ մեխանիզմով։
Հիշեցնենք, որ ծրագիրը կառավարությունը հաստատել է հունվարի 11-ին։ Աշխատանքի տեղավորման ծրագրի առաջին բաղադրիչի դեպքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը և կրթաթոշակ տրամադրում` 50 000-ական դրամ։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, ու պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի և մյուս պահումները մինչև 50 000 դրամի չափով։
Հաջորդ բաղադրիչն աշխատանքային փորձի ձեռքբերումն է, տևում է մինչև 3 ամիս, յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 000 դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին (հարկերը ներառված են)։ Այս գործընթացից հետո պետությունը ևս 3 ամիս 50 000 դրամ է փոխհատուցում եկամտահարկի համար։ Այս պարագայում աշխատանքային պայմանագրի նվազագույն ժամկետն առնվազն 6 ամիս է։
Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է։