00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի դեռ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, գրեթե բացառվում է ԵՄ-ում անդամության թեկնածուի շնորհման հարցը.Պողոսյան

Քանի դեռ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, գրեթե բացառվում է ԵՄ-ում անդամության թեկնածուի շնորհման հարցը.Պողոսյան
Բաժանորդագրվել
Եվրախորհրդարանը մարտի 13-ին` 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունեց Եվրամիության ու Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձև։ Փաստաթուղթը, որը հեղինակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ներկայացվում է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,-նշված է Եվրախորհրդարանի պատգամավորների համատեղ ներկայացրած բանաձևում։
Խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին ու Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական հարցերում, այլև անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների բնագավառում։
Բացի այդ, բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք ու դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում գրեթե բացառել է, որ Հայաստանին կշնորհվի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։
Լրահոս
0