https://arm.sputniknews.ru/20240314/mek-amsum-tavushi-marzum-tneri-karucman-250-vark-e-hastatvel-ghalumjan-73356300.html
Մեկ ամսում Տավուշի մարզում տների կառուցման 250 վարկ է հաստատվել. Ղալումյան
Մեկ ամսում Տավուշի մարզում տների կառուցման 250 վարկ է հաստատվել. Ղալումյան
Sputnik Արմենիա
Մարզպետի խոսքով` կան տներ, որտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ 14.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-14T12:19+0400
2024-03-14T12:19+0400
2024-03-14T12:21+0400
հայաստան
տավուշ
վարկ
հայկ ղալումյան
բանկ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68018319_0:83:1600:983_1920x0_80_0_0_c98ebbfb846a19d65f47f77765b36d5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Միայն փետրվարին առևտրային բանկերի կողմից հաստատվել է Տավուշի մարզում տների կառուցման մոտ 250 վարկ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։«Կիրանց գյուղում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1, սա է ընդհանուր պատկերը։ Կան տներ, որտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում»,– ասաց նա։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուրախացրեց այդ փաստը։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն իր հերթին ասաց, որ առաջիկա մեկ ամսում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա Տավուշում։Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի ժամկետը երկարաձգվեց«Սա, իրոք, շատ կարևոր է, պետք է այս ծրագիրը շարունակենք»,– ընդգծեց Փաշինյանը։Նա համոզմունք հայտնեց, որ սա լավ տնտեսական էֆեկտ է բերելու մարզերում ու ընդհանրապես հանրապետությանը։ԼՂ–ից բռնի տեղահանված 7 ընտանիք ՀՀ սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք կբերի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68018319_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6e326734e69ddcce8ba22f09fcfd4c04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տավուշ, վարկ, հայկ ղալումյան, բանկ, նիկոլ փաշինյան
հայաստան, տավուշ, վարկ, հայկ ղալումյան, բանկ, նիկոլ փաշինյան
Մեկ ամսում Տավուշի մարզում տների կառուցման 250 վարկ է հաստատվել. Ղալումյան
12:19 14.03.2024 (Թարմացված է: 12:21 14.03.2024) Մարզպետի խոսքով` կան տներ, որտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Միայն փետրվարին առևտրային բանկերի կողմից հաստատվել է Տավուշի մարզում տների կառուցման մոտ 250 վարկ։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Կիրանց գյուղում՝ 13, Բերքաբերում՝ 16, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1, սա է ընդհանուր պատկերը։ Կան տներ, որտեղ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուրախացրեց այդ փաստը։
«Պրոցեսը շատ լավ է։ Այդ թվերը ինչ–որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն»,– նշեց վարչապետը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն իր հերթին ասաց, որ առաջիկա մեկ ամսում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա Տավուշում։
«Սա, իրոք, շատ կարևոր է, պետք է այս ծրագիրը շարունակենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ սա լավ տնտեսական էֆեկտ է բերելու մարզերում ու ընդհանրապես հանրապետությանը։