00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելգորոդը կրկին գնդակոծվել է. արկերից մեկը դիպել է փողոցով անցնող մեքենային

Բաժանորդագրվել
Բելգորոդի շտապօգնությունը հաղորդում է ստացել, որ տուժել են երկու կանայք և մեկ տղամարդ։ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են նաև մեկ այլ քաղաք՝ Գրայվորոնը, այնտեղ նույնպես տուժած կա։
Բելգորոդը կրկին գնդակոծվել է, արկերից մեկը դիպել է փողոցով անցնող մեքենային. ավտոմեքենան բռնկվել է, վարորդը մահացել է, ևս երեք տուժած կա:
Ավելի վաղ` Մոսկվայի ժամանակով 6:20-ի սահմաններում, Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել էր, որ Բելգորոդը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
«Աշխատել է մեր ՀՕՊ համակարգը, խոցվել է 8 օդային թիրախ։ Նախնական տվյալներով՝ ուղևորատար մեքենային հասցված հարվածի հետևանքով վարորդը մահացել է: Շտապօգնությունն ահազանգ է ստացել նաև 2 տուժած կանանց և մեկ տղամարդու մասին: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության բրիգադները»,- նշված է մարզպետի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը ճանապարհից չի շեղվի․ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի առանցքային թեզերը
Մարզի ղեկավարը նաև նշել է, որ Բելգորոդում վնասվել է 2 տուն, կոտրվել է առողջապահական հաստատություններից մեկի տանիքը, վնասվել են շենքի 5-րդ և 6-րդ հարկերը:
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ է հայտնվել Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքը։ Նախնական տվյալով՝ կա մեկ տուժած։
ԱՄՆ-ն Լեհաստանին կմատակարարի հրթիռներ, որոնք կարող են խոցել Ռուսաստանի թիրախները
Լրահոս
0