https://arm.sputniknews.ru/20240314/amn-n-gaghtni-banakcel-e-irani-het-vorpeszi-pvordzi-azdel-hutineri-vra-zlm-73348372.html
ԱՄՆ-ն գաղտնի բանակցել է Իրանի հետ, որպեսզի փորձի ազդել հութիների վրա. ԶԼՄ
ԱՄՆ-ն գաղտնի բանակցել է Իրանի հետ, որպեսզի փորձի ազդել հութիների վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։ 14.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-14T09:26+0400
2024-03-14T09:26+0400
2024-06-24T09:26+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հութի
կարմիր ծով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71214318_0:169:1620:1080_1920x0_80_0_0_28d78d7db1715e16d917f12ff273ce44.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, որպեսզի Թեհրանին համոզի ազդեցություն գործել հութիների վրա (Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժում) Կարմիր ծովում նավերի վրա նրանց հարձակումների ֆոնին: Այս մասին գրում է «Financial Times» թերթը՝ հղում անելով ամերիկացի և իրանցի պաշտոնյաների։Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել հունվարին Օմանում, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շփվել են միջնորդների օգնությամբ. այդ դերը ստանձնել են Օմանի պաշտոնյաները: Բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, և իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
կարմիր ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71214318_0:0:1440:1080_1920x0_80_0_0_091216d08ffb57fa6d9f6d3ebe928aa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հութի, կարմիր ծով
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հութի, կարմիր ծով
ԱՄՆ-ն գաղտնի բանակցել է Իրանի հետ, որպեսզի փորձի ազդել հութիների վրա. ԶԼՄ
09:26 14.03.2024 (Թարմացված է: 09:26 24.06.2024) Բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ, որպեսզի Թեհրանին համոզի ազդեցություն գործել հութիների վրա (Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժում) Կարմիր ծովում նավերի վրա նրանց հարձակումների ֆոնին: Այս մասին գրում է
«Financial Times» թերթը՝ հղում անելով ամերիկացի և իրանցի պաշտոնյաների։
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել հունվարին Օմանում, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները շփվել են միջնորդների օգնությամբ. այդ դերը ստանձնել են Օմանի պաշտոնյաները: Բանակցությունների արդյունքները չեն հստակեցվում։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։
Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, և իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։