https://arm.sputniknews.ru/20240314/17-amja-tghaji-spanutjan-hetqervov-iravapahnery-evs-2-kaskatsjali-en-hajtnaberel-sisianum-73359631.html
17-ամյա տղայի սպանության հետքերով. իրավապահները ևս 2 կասկածյալի են հայտնաբերել Սիսիանում
17-ամյա տղայի սպանության հետքերով. իրավապահները ևս 2 կասկածյալի են հայտնաբերել Սիսիանում
Sputnik Արմենիա
Երիտասարդները Սիսիանից տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ 14.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-14T12:43+0400
2024-03-14T12:43+0400
2024-03-14T12:45+0400
հայաստան
սպանություն
քոլեջ
սիսիան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73329475_0:0:1600:900_1920x0_80_0_0_173ff8c9ca4ef7b0e6b0dee7352f00e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդից բացի, Սիսիանում հայտնաբերվել են նաև ծեծկռտուքին մասնակցած 2 երիտասարդներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։Երեկ հայտնի դարձավ, որ սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում և ձերբակալվել։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` սպանվածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։Մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:
սիսիան
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73329475_200:0:1400:900_1920x0_80_0_0_7baa3f5980b594ac52850393eb7fd5e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպանություն, քոլեջ, սիսիան, երևան
հայաստան, սպանություն, քոլեջ, սիսիան, երևան
17-ամյա տղայի սպանության հետքերով. իրավապահները ևս 2 կասկածյալի են հայտնաբերել Սիսիանում
12:43 14.03.2024 (Թարմացված է: 12:45 14.03.2024) Երիտասարդները Սիսիանից տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդից բացի, Սիսիանում հայտնաբերվել են նաև ծեծկռտուքին մասնակցած 2 երիտասարդներ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված 3 անձինք երեկ Սիսիանից տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի»,–ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` սպանվածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։
Մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ: