00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Выборы президента России-2024 - Sputnik Արմենիա, 1920
ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Ռուսաստանը ճանապարհից չի շեղվի․ Վլադիմիր Պուտինի հարցազրույցի առանցքային թեզերը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
Պուտինը հայտարարել է, որ իրեն աշխարհի ճակատագրերը որոշող չի զգում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսաստանը ոչ թե ճամփաբաժանին է կանգնած, այլ իր զարգացման ռազմավարական ճանապարհին և չի շեղվելու այդ ճանապարհից։ Այս հայտարարությունն արել է Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի և ՌԻԱ Նովոստիի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Ես պարզապես աշխատում եմ Ռուսաստանի շահերից, մեր ժողովրդի շահերից ելնելով․․․ Բայց այնպես չէ, որ ես ինձ որպես համաշխարհային ճակատագրեր որոշող եմ զգում։ Հավատացե՛ք` դրան մոտիկ բան էլ չկա։ Ես պարզապես իմ պարտքն եմ կատարում Ռուսաստանի և մեր մարդկանց առաջ, որոնք Ռուսաստանն իրենց հայրենիքն են համարում»,-ասել է նա։
Կարմիր գծեր
Պուտինն ընդգծել է` այն երկրները, որոնք հայտարարում են, թե Ռուսաստանի նկատմամբ կարմիր գծեր չունեն, պետք է հասկանան, որ այդ դեպքում Ռուսաստանն էլ նման գծեր չի ունենա:
Խոսելով Եվրոպայի փոքր պետությունների մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում նրանց՝ անկախ ամեն ինչից։ Միևնույն ժամանակ Պուտինը նկատել է, որ նրանք, ովքեր կոչ են անում խստացնել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և ինչ-որ ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ զորքեր մտցնել և այլն, այն փոքր պետություններն են, որոնք սեփական սադրիչ հայտարարությունների հետևանքներն իրենց վրա չեն զգալու, և նրանք հասկանում են դա:
«Իսկ նրանք, ովքեր կարող են զգալ, իրենց շատ ավելի զուսպ են պահում։ Եվ ճիշտ են անում»,-հավելել է ՌԴ նախագահը։
Պուտինն ասել է` ինչով է ՌԴ–ն տարբերվում այլ երկրներից
Այս կապակցությամբ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո Ֆինլանդիայի սահմանների մոտ ռուսական զորքեր և խոցման համակարգեր կհայտնվեն: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ֆինլանդիան նախկինում ուղղակի կատարյալ հարաբերություններ ունեին. երկու երկրները միմյանց նկատմամբ ոչ մի հավակնություն չունեին, առավել ևս՝ տարածքային, էլ չասած այլ ոլորտների մասին:
«Մենք անգամ զորք չունեինք, ամբողջ զորքը հանել էինք ռուս-ֆիննական սահմանից։ Ինչի՞ համար նրանք արեցին դա։ Դա բացարձակ անիմաստ քայլ է սեփական ազգային շահերի ապահովման տեսանկյունից։ Ամեն դեպքում նրանց որոշելիքն էր։ Նրանք այդպես որոշեցին»,-ասել է Պուտինը ՝ պատասխանելով ՆԱՏՕ–ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցին։
Նա նշել է, որ Ռուսաստանը բավական լավ և կայուն հարաբերություններ է ունեցել այդ երկրների հետ։
«Եվ ինձ թվում է՝ նրանք ավելի շատ էին շահում չեզոքություն պահելուց, որովհետև դա որոշակի առավելություններ է տալիս, առնվազն բանակցությունների հարթակ՝ նույն Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար,-ավելացրել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանը Ֆրանսիայի «պոչը տրորե՞լ» է
Կիսելյովը Պուտինին հարցրել է, թե արդյոք պաշտոնական Փարիզի հակառուսական հայտարարությունները կարող են վրեժխնդրություն լինել այն բանի համար, որ Ռուսաստանը «տրորել է Ֆրանսիայի պոչը» Աֆրիկյան մայրցամաքում:
«Ռուսաստանը չի մտել Աֆրիկա և սկսել այնտեղից դուրս հրել Ֆրանսիային, աֆրիկյան առաջնորդներն իրենք են ցանկացել աշխատել ՌԴ-ի հետ,– պատասխանել է Ռուսաստանի նախագահը։– Մենք ձեռք չենք տվել նրանց՝ ֆրանսիացի նախկին գաղութարարներին։ Եվ ես դա նույնիսկ առանց հեգնանքի եմ ասում, որովհետև շատ երկրներում, որտեղ Ֆրանսիան պատմականորեն մետրոպոլիա է եղել, նրանց հետ առանձնապես չեն ուզում գործ ունենալ: Մենք կապ չունենք: Երևի ավելի հարմար է ինչ-որ մեկից նեղանալ՝ միաժամանակ սեփական խնդիրները չտեսնելով»։
Նա ենթադրել է, որ Ֆրանսիայի նախագահի սուր, բավականին զգացմունքային արձագանքը կապված է նաև բանի հետ, թե ինչ է կատարվում աֆրիկյան որոշ պետություններում։
Պուտինն Արևմուտքին հասկացրեց, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ գործ չունենալ. Շոյգու
Ի՞նչ գին է պատրաստ վճարել
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստի, եթե նա չպաշտպանի իրեն, և հետևանքները կարող են աղետալի լինել ռուսական պետականության համար:
«Եթե Ռուսաստանն այսօր լքի իր ժողովրդին Դոնբասում և Նովոռոսիայում, ապա վաղը մեր կորուստները կարող են բազմապատկվել։ Եվ մեր երեխաներն ապագա չեն ունենա, որովհետև մենք մեզ անվստահ ենք զգալու, լինելու ենք երրորդ, չորրորդ կարգի երկիր»,-ընդգծել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` ՌԴ նոր մարզերին պետք է աջակցել և հասցնել ընդհանուր դաշնային մակարդակին, և այդ ժամանակ նրանք արագ կսկսեն աշխատել։
Միջուկային պատերազմի հնարավորության մասին
Պուտինը հայտարարել է` Ռուսաստանը ռազմատեխնիկական տեսանկյունից պատրաստ է միջուկային պատերազմի։
«Զենքը գոյություն ունի այն կիրառելու համար։ Մենք մեր սկզբունքներն ունենք։ Նրանք ինչի՞ մասին են խոսում. որ մենք պատրաստ ենք զենք կիրառել, այդ թվում՝ ցանկացած զենք, այդ թվում ՝ այնպիսի զենք, որի մասին դուք ասացիք, եթե խոսքը վերաբերում է ռուսական պետության գոյությանը, մեր ինքնիշխանությանը և անկախությանը վնաս հասցնելուն։ Մեզ մոտ ամեն ինչ գրված է մեր ռազմավարության մեջ, մենք այն չենք փոխել»,-նշել է նա։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանի միջուկային «եռյակն» ավելի ժամանակակից է, քան ցանկացած ուրիշինը, բայց եթե ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ անցկացնի, չի բացառվում, որ ՌԴ-ն էլ կարող է նույնը անել: Նա նշել է, որ նմանատիպ փորձարկումներն արգելելու մասին պայմանագիր կա։ ԱՄՆ–ն չի վավերացրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը, և Ռուսաստանը հետ է կանչել իր վավերացումը՝ հավասարությունը պահպանելու համար: Այնուամենայնիվ, Մոսկվան հավատարիմ է այդ պայմանավորվածություններին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում հայտարարել են, թե չեն պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ ՌԴ նախագահի կարծիքով՝ Նահանգներում հասկանում են, որ այդպիսի քայլը, ինչպես և ամերիկյան զորքերի մուտքը ռուսական տարածք, Ռուսաստանը կդիտարկեր որպես ներխուժում:
«Բայդենը մարդ է, ավանդական քաղաքական դպրոցի ներկայացուցիչ, ահա դա հաստատվում է։ Այնտեղ, բացի Բայդենից, ռուս-ամերիկյան հարաբերությունների և ռազմավարական զսպվածության ոլորտում բավական մասնագետներ կան։ Այդ պատճառով չեմ կարծում, որ այստեղ ամեն ինչ այդպես ուղիղ մեզ վրա է գալիս, բայց մենք դրան պատրաստ ենք»,-ընդգծել է Պուտինը։
Ուկրաինայի հետ բանակցություններ
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց դրանք պետք է հիմնված լինեն այն իրողությունների վրա, որոնք ստեղծվել են, ինչպես նման դեպքերում են ասում, «գետնի վրա», ոչ թե ցանկությունների։
Արևմուտքի հետ «ազնիվ պայմանագրի» մասին
Ռուսաստանին երաշխիքներ են պետք, և դրանք պետք է գրավոր լինեն։ ՌԴ նախագահը պարզաբանել է, որ ինքը նախընտրում է առաջնորդվել փաստերով, ոչ թե բարի ցանկություններով ու խոսակցություններով, թե բոլորին կարելի է վստահել:
«Չեմ ուզում դա ասել, բայց ես ոչ մեկին չեմ հավատում։ Մեզ երաշխիքներ են պետք։ Եվ երաշխիքները պետք է գրավոր լինեն, պետք է այնպիսին լինեն, որ մեզ հարմար լինեն, որոնց մենք կհավատանք։ Ահա այս մասին է խոսքը»,-ասել է նա։
Լրահոս
0