https://arm.sputniknews.ru/20240313/pashinjani-nshats-4-gjughery-mer-hanrapetutjan-taratsqum-chen-sanvosjan-73329271.html
Փաշինյանի նշած 4 գյուղերը մեր հանրապետության տարածքում չեն. Սանոսյան
Փաշինյանի նշած 4 գյուղերը մեր հանրապետության տարածքում չեն. Սանոսյան
Sputnik Արմենիա
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ հայկական կողմն էլ Ադրբեջանից է պահանջում 31 գյուղապատկան տարածքները վերադարձնել։ 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T16:06+0400
2024-03-13T16:06+0400
2024-03-13T16:15+0400
նիկոլ փաշինյան
գնել սանոսյան
տավուշ
անկլավ
սահման
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68133608_0:83:1600:983_1920x0_80_0_0_64ade22545b7e099cba728b1f7eb2281.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչատարածքային բաժանման համաձայն` Տավուշի մարզի այն 4 գյուղերը, որոնց մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ժամանակ, մեր հանրապետության տարածքում չեն։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Նա նաև հիշեցրեց, որ հայկական կողմն էլ Ադրբեջանից է պահանջում 31 գյուղապատկան տարածքները վերադարձնել։Ըստ նրա` պետք է լինի երկու կողմի համար էլ ընդունելի քարտեզ, որը կհանդիսանա այդ գործըթնացի համար հիմք, որով կլինի և՛ աշխատասենյակային, և՛ դաշտային աշխատանք։Լրագրողները նրան հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ որոշ հատվածներում ենթակառուցվածքներն ու ճանապարհները պետք է վերակառուցվեն։«Տավուշի մարզի այդ հատվածներում կան տեղեր, որտեղ ճանապարհները կամ ենթակառուցվածքները սահմանագծին բավականին մոտ են, որոշ հատվածներում նույնիսկ կարող է պարզվի, որ հատում են սահմանը, երբ սահմանազատման և սահմանագծման գործընթացներն ավարտվեն։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում վերակառուցման խնդիր կառաջանա»,– նկատեց Սանոսյանը։Նշենք, որ Տավուշի մարզով է անցնում նաև հայ–ռուսական գազատարը, որը ևս կարող է սահմանագծին մոտ լինել։Քննարկում ենք՝ Արծվաշենն ինչի հետ փոխանակենք. Մելքոնյանը` Փաշինյանի հայտարարության մասինԼրագրողները հարցրին` եթե դեռ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներն ավարտված չեն, ինչպե՞ս ՀՀ վարչապետին պարզ դարձավ, որ մարզի այդ 4 գյուղերը հայկական չեն։«Արդեն ինչ–որ բան արվել է ու պարզվել է, որ այդ 4 գյուղը հայկական չեն»,– պատասխանեց Սանոսյանը։Նա նաև վստահեցրեց, որ այս պահին այլընտրանքային ճանապարհներ այդ գյուղերում դեռ չեն կառուցվում, թեև լրագրողները նրան տեղեկացրին, որ տեղաբնակները հակառակն են ասում։Հիշեցնենք, որ մարտի 12–ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68133608_90:0:1510:1065_1920x0_80_0_0_5aa26334f08f57945ab7400f373b0f35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , տավուշ, անկլավ, սահման, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , տավուշ, անկլավ, սահման, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Փաշինյանի նշած 4 գյուղերը մեր հանրապետության տարածքում չեն. Սանոսյան
16:06 13.03.2024 (Թարմացված է: 16:15 13.03.2024) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ հայկական կողմն էլ Ադրբեջանից է պահանջում 31 գյուղապատկան տարածքները վերադարձնել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչատարածքային բաժանման համաձայն` Տավուշի մարզի այն 4 գյուղերը, որոնց մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ժամանակ, մեր հանրապետության տարածքում չեն։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նաև հիշեցրեց, որ հայկական կողմն էլ Ադրբեջանից է պահանջում 31 գյուղապատկան տարածքները վերադարձնել։
«Դելիմիտացիա, դեմարկացիա երևույթը նրա համար է, որպեսզի հստակ նշվի այն սահմանագիծը, որից այս կողմ ՀՀ–ն է, այն կողմ` Ադրբեջանը։ Տավուշում կա որոշակի սահմանագիծ, սակայն սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն` հասկանալու, թե որ քարտեզով են աշխատելու, այսինքն` այն իրավական հիմքը, որով այդ քարտեզը հստակ կգծվի»,– ասաց նախարարը։
Ըստ նրա` պետք է լինի երկու կողմի համար էլ ընդունելի քարտեզ, որը կհանդիսանա այդ գործըթնացի համար հիմք, որով կլինի և՛ աշխատասենյակային, և՛ դաշտային աշխատանք։
Լրագրողները նրան հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ որոշ հատվածներում ենթակառուցվածքներն ու ճանապարհները պետք է վերակառուցվեն։
«Տավուշի մարզի այդ հատվածներում կան տեղեր, որտեղ ճանապարհները կամ ենթակառուցվածքները սահմանագծին բավականին մոտ են, որոշ հատվածներում նույնիսկ կարող է պարզվի, որ հատում են սահմանը, երբ սահմանազատման և սահմանագծման գործընթացներն ավարտվեն։ Դա ենթադրում է, որ որոշ տարածքներում վերակառուցման խնդիր կառաջանա»,– նկատեց Սանոսյանը։
Նշենք, որ Տավուշի մարզով է անցնում նաև հայ–ռուսական գազատարը, որը ևս կարող է սահմանագծին մոտ լինել։
Լրագրողները հարցրին` եթե դեռ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներն ավարտված չեն, ինչպե՞ս ՀՀ վարչապետին պարզ դարձավ, որ մարզի այդ 4 գյուղերը հայկական չեն։
«Արդեն ինչ–որ բան արվել է ու պարզվել է, որ այդ 4 գյուղը հայկական չեն»,– պատասխանեց Սանոսյանը։
Նա նաև վստահեցրեց, որ այս պահին այլընտրանքային ճանապարհներ այդ գյուղերում դեռ չեն կառուցվում, թեև լրագրողները նրան տեղեկացրին, որ տեղաբնակները հակառակն են ասում։
Հիշեցնենք, որ մարտի 12–ին մամուլի ասուլիսի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։