https://arm.sputniknews.ru/20240313/nakhatesvum-e-himnel-marzajin-nerdrumajin-tvajin-qartez-pvortal-73342940.html
Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ
Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ
Sputnik Արմենիա
Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք: 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T20:25+0400
2024-03-13T20:25+0400
2024-03-13T20:26+0400
նիկոլ փաշինյան
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73341805_0:174:1585:1066_1920x0_80_0_0_d8e56d952eada9ff07b5129d0ffb2261.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Ներդրումների աջակցման «Էնթերփրայզ Արմենիա» կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են 2023 թվականին իրականացված աշխատանքների մասին:Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73341805_99:0:1520:1066_1920x0_80_0_0_ffa1b899c763f5b7e8bd87d6229c8683.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ներդրում
Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ
20:25 13.03.2024 (Թարմացված է: 20:26 13.03.2024) Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Ներդրումների աջակցման «Էնթերփրայզ Արմենիա» կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են 2023 թվականին իրականացված աշխատանքների մասին:
Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:
Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք: