https://arm.sputniknews.ru/20240313/hhum-elektrvonajin-deghatvomseri-hamakargy-nedrvec-aranc-patshatsh-patrastvelu-tvorvosjan-73332001.html
ՀՀ–ում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը ներդրվեց առանց պատշաճ պատրաստվելու. Թորոսյան
ՀՀ–ում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը ներդրվեց առանց պատշաճ պատրաստվելու. Թորոսյան
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախկին նախարարը մի քանի խնդիրեր է բարձրացրել, որոնք վկայում են այն մասին, որ առողջապահական համակարգը դեռ պատրաստ չէր էլեկտրոնային... 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T17:08+0400
2024-03-13T17:08+0400
2024-03-13T17:28+0400
դեղ
դեղատուն
դեղատոմս
էլեկտրոնային դեղատոմս
արսեն թորոսյան
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844200_0:0:1600:901_1920x0_80_0_0_420ee11e958f10b0e06c04c7484cb024.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։Նա հիշեցրել է, որ առնվազն 2 անգամ (2018 և 2019թթ.) իր նախաձեռնությամբ դեռևս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել է` մինչև ՀՀ առողջապահական համակարգը (թե' բուժաշխատողները, թե' էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինեն այն հնարավորինս սահուն ներդնելուն:Նա ընդգծել է, որ բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչև որոշման ուժի մեջ մտնելու օրը: Ցանկալի կլիներ, որ դեղատների բուժանձնակազմերն անցնեին վերապատրաստման դասընթացներ:Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգն անհասանելի է դառնում բուժաշխատողների և դեղատների համար, հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչև համակարգի ներդրումը:Թորոսյանն ընդգծում է, որ բազմաթիվ են ահազանգները, երբ բժիշկները շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրսգրման վրա և հետևաբար մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրսգրման պատճառով: Դեղատոմսի դուրսգրման համակարգը բուժաշխատողներիի համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly) և բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ դրանից օգտվելու մասին:Տեխնիկական խնդիրներ, դժգոհող մարդիկ. էլեկտրոնային դեղատոմսը պարտադրվեց ժամանակից շո՞ւտԲայց այդ, նախկին նախարարի համոզմամբ, համակարգը և կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին, առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր:«Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրսգրումների պատճառով»,–գրել է նա։Թորոսյանը ևս մեկ կարևոր խնդիր է բարձրացրել, որ դեղատները չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան` ինչպես վարվել: Նաև ահազանգեր կան, որ դեղատոմսով դուրս գրվող որոշ դեղեր ներմուծված չեն «Արմեդ» համակարգ:ՀՀ առողջապահության նախկին նախարարը մեծ բաց է համարում նաև այն, որ բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում դեղատան աշխատակիցներին և այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը:Թորոսյանն ընդգծել է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը առանց դեղատոմսի առկայության, և որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ և շատ այլ հարցեր լուծված չեն:Հիշեցնենք` մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844200_77:0:1500:1067_1920x0_80_0_0_2d19c70676ca4d8c67587eda201b1649.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղ, դեղատուն, դեղատոմս, էլեկտրոնային դեղատոմս, արսեն թորոսյան, հհ առողջապահության նախարարություն
դեղ, դեղատուն, դեղատոմս, էլեկտրոնային դեղատոմս, արսեն թորոսյան, հհ առողջապահության նախարարություն
ՀՀ–ում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը ներդրվեց առանց պատշաճ պատրաստվելու. Թորոսյան
17:08 13.03.2024 (Թարմացված է: 17:28 13.03.2024) ՀՀ առողջապահության նախկին նախարարը մի քանի խնդիրեր է բարձրացրել, որոնք վկայում են այն մասին, որ առողջապահական համակարգը դեռ պատրաստ չէր էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի նեդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու: Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հիշեցրել է, որ առնվազն 2 անգամ (2018 և 2019թթ.) իր նախաձեռնությամբ դեռևս 2017թ. ընդունված այդ որոշումը հետաձգվել է` մինչև ՀՀ առողջապահական համակարգը (թե' բուժաշխատողները, թե' էլեկտրոնային ենթակառուցվածքները) պատրաստ կլինեն այն հնարավորինս սահուն ներդնելուն:
«Բազմաթիվ են ահազանգները թե’ մեր քաղաքացիներից, թե’ բուժհիմնարկներից, թե’ դեղատներից այնպիսի համակարգային խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս այս կարևոր համակարգի ներդրումը համարել սահուն: Խնդիրները թե’ կանոնակարգային են, թե’ ենթակառուցվածքային»,–գրել է Թորոսյանը։
Նա ընդգծել է, որ բազմաթիվ դեղատներ մինչ օրս միացված չեն «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգին, ինչը պետք է արվեր մինչև որոշման ուժի մեջ մտնելու օրը: Ցանկալի կլիներ, որ դեղատների բուժանձնակազմերն անցնեին վերապատրաստման դասընթացներ:
Բազմաթիվ են բողոքները, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգն անհասանելի է դառնում բուժաշխատողների և դեղատների համար, հավանաբար համակարգի սերվերների թողունակության պատճառով: Սերվերները պետք է հզորացվեին մինչև համակարգի ներդրումը:
Թորոսյանն ընդգծում է, որ բազմաթիվ են ահազանգները, երբ բժիշկները շատ ժամանակ են ծախսում մեկ դեղատոմսի դուրսգրման վրա և հետևաբար մեծ հերթեր են գոյանում միայն դեղատոմսի դուրսգրման պատճառով: Դեղատոմսի դուրսգրման համակարգը բուժաշխատողներիի համար պետք է լիներ հնարավորինս մատչելի (user-friendly) և բոլոր բուժաշխատողները պետք է անցնեին վերապատրաստման դասընթացներ դրանից օգտվելու մասին:
Բայց այդ, նախկին նախարարի համոզմամբ, համակարգը և կարգավորումները պետք է հնարավորություն տային բժշկին, առանց պացիենտի այցելության դեղատոմս դուրս գրելու, ինչպես աշխարհի շատ երկրներում, որոնք ունեն էլեկտրոնային առողջապահական համակարգեր:
«Եթե բժիշկը գիտի իր պացիենտի հիվանդությունը, հատկապես քրոնիկ հիվանդությունների դեպքում, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ նման դուրսգրումների պատճառով»,–գրել է նա։
Թորոսյանը ևս մեկ կարևոր խնդիր է բարձրացրել, որ դեղատները չունեն հասանելիություն դեղատոմսով դուրս գրվող դեղերի մեկ միասնական ցանկի, որպեսզի առանց ավելորդ ջանք գործադրելու արագ հասկանան` ինչպես վարվել: Նաև ահազանգեր կան, որ դեղատոմսով դուրս գրվող որոշ դեղեր ներմուծված չեն «Արմեդ» համակարգ:
ՀՀ առողջապահության նախկին նախարարը մեծ բաց է համարում նաև այն, որ բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում դեղատան աշխատակիցներին և այլ բուժաշխատողներին, երբ պացիենտը շատ դեպքերում չէր ցանկանա 3-րդ անձանց տրամադրել իր այս կամ այն հիվանդության մասին տեղեկատվությունը:
Թորոսյանն ընդգծել է, որ բազմաթիվ դեղատներ այլ տարբերակ չունեն, քան շարունակել վաճառել դեղատոմսով դուրս գրվող դեղերը առանց դեղատոմսի առկայության, և որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել նման գործունեություն իրականացնելու համար, քանի դեռ վերոնշյալ և շատ այլ հարցեր լուծված չեն:
Հիշեցնենք`
մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։