https://arm.sputniknews.ru/20240313/gazajum-aveli-shat-erekha-e-spanvel-qan-verjin-4-tarva-bvolvor-paterazmnerum-mak-73313646.html
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գործակալության հաշվարկներով՝ Գազայում զոհված երեխաների թիվը գերազանցում է 12 300-ը: 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T11:22+0400
2024-03-13T11:22+0400
2024-03-13T11:23+0400
իսրայել
պաղեստին
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73308733_0:0:1600:901_1920x0_80_0_0_3411a06cdc70c5fa1ad0fbc277b59369.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում իսրայելական հարձակումների զոհ դարձած երեխաների թիվը գերազանցում է վերջին 4 տարվա ընթացքումամբողջ աշխարհի պատերազմներում զոհված երեխաների ընդհանուր թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:X–ի միկրոբլոգում նա պատմել է Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհված երեխաների մասին` նշելով, որ դա ցնցող վիճակագրություն է։«Սա պատերազմ է երեխաների դեմ։ Սա պատերազմ է երեխաների ապագայի համար»,- ընդգծել է Լազարինին։Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31200–ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ զոհերի զգալի մասը կանայք և երեխաներ են:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում հրադադար հաստատել
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73308733_53:0:1476:1067_1920x0_80_0_0_079f3f02a881011e5872800597bcabfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), երեխա
իսրայել, պաղեստին, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), երեխա
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ
11:22 13.03.2024 (Թարմացված է: 11:23 13.03.2024) ՄԱԿ-ի գործակալության հաշվարկներով՝ Գազայում զոհված երեխաների թիվը գերազանցում է 12 300-ը:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում իսրայելական հարձակումների զոհ դարձած երեխաների թիվը գերազանցում է վերջին 4 տարվա ընթացքումամբողջ աշխարհի պատերազմներում զոհված երեխաների ընդհանուր թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:
X–ի միկրոբլոգում նա պատմել է Գազայի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհված երեխաների մասին` նշելով, որ դա ցնցող վիճակագրություն է։
«Սա պատերազմ է երեխաների դեմ։ Սա պատերազմ է երեխաների ապագայի համար»,- ընդգծել է Լազարինին։
Վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը մոտենում է 31200–ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ զոհերի զգալի մասը կանայք և երեխաներ են:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։