00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե մեզ այս շենքից հանեն, կոնսերվատորիա չի լինի ընդհանրապես»․ ստորագրահավաք է սկսվել

Բաժանորդագրվել
Բուհի դասախոսներն ու ուսանողները պնդում են՝ իրենց բուհը չի կարող տեղափոխվել կամ միավորվել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստորագրահավաք է։ Դասախոսական կազմն ու ուսանողությունը դեմ են, որ կոնսերվատորիան ակադեմիական քաղաքի մաս կազմի, տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ։

«Եթե մեզ այս շենքին հանեն, այլևս կոնսերվատորիա չի լինի ընդհանրապես, որովհետև մեզ ուրիշ վայրում տեղավորելը շատ բարդ է, բացարձակ նույնը չի լինի։ Եթե այլ տեղ լինի, կդառնա սովորական երաժշտական դպրոց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։

Նա նաև ԿԳՄՍՆ-ի որոշման դեմ առցանց ստորագրահավաք է կազմակերպել նաև change.org հարթակում։ Երգչուհին ուրախ է, որ ամբողջ անձնակազմը միահամուռ ոտքի է կանգնել պայքարելու համար, որ կոնսերվատորիայի շենքն այլ նպատակի չծառայի։
«Այս շենքին օգնություն, վերանորոգում, բարելավում է պետք, այլ ոչ թե այլ բան սարքել և մեզ ուղարկել չես հասկանում, թե ուր»,- ասաց Մայիլյանը։
Նա կտրականապես դեմ է մշակութային ուղղվածությամբ բուհերի միավորմանը, որոշումը սխալ է համարում․ երաժշտական բուհը չի կարող այլ բուհի միանալ։ Շեշտում է՝ ժամանակին, երբ քաղաքը կառուցվում էր, շատ խելացի ձևով էր դա արվում․ կոնսերվատորիայից երկու քայլ հեռավորության վրա են ֆիլհարմոնիկ համերգասրահը, Սայաթ-Նովայի դպրոցը, մյուս բուհերը ևս մոտ են։
«Այսինքն՝ արդեն խելացի դասավորված է, թեպետ մենք այս հարցին նախկինում չենք անդրադարձել, կարծիք չի եղել»,- նշեց երգչուհին։
Նա կասկածներ ունի, որ բուհերի այս հարցն արհեստականորեն օրակարգ է բերվել, որովհետև ավելի կարևոր հարցեր կան, որոնցից շեղում են մարդկանց։
Ինչ վերաբերում է ասեկոսեներին, թե շենքն արդեն վաճառված է, Մայիլյանը պնդեց՝ պետք է պետությունից պահանջեն ու ստանան մի փաստաթուղթ, հավաստիացում, որ նման բան չկա։
Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Նարեկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստորագրահավաքից բացի նաև նամակ են ուղարկելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հիմնավորումներով, թե ինչու բուհը չի կարող ակադեմիական քաղաքի մաս կազմել, և իրենք լուծման ինչ տարբերակներ են առաջարկում։
«Օրինակ` կարող ենք ակադեմիական քաղաքում երաժշտական ֆակուլտետ ունենալ, առանձին դպրոց ստեղծել, դա մեր ներդրումը կլինի, բայց ոչ տեղափոխել կոնսերվատորիան»,- ասաց Խաչատրյանը։
Նա շեշտեց՝ այս շենքում յուրաքանչյուր լսարանի ակուստիկա հաշվարկված է։
Ինչ վերաբերում է շենքի վաճառված լինելու մասին լուրերին, Նարեկ Խաչատրյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ նման լուրեր են պտտվում։ Նա ասաց, որ հանդիպել է վերանորոգման նախագծի ղեկավարի օգնականի հետ, խոսել, վստահ է՝ շենքը միանշանակ չի կարող որպես հյուրանոց հարմարեցվել։
Ստորագրահավաքի ավարտը նախատեսված է մարտի 15-ին` ժամը 13:00-ին։
Հիշեցնենք` օրերս ԶԼՄ–ներում լուր տարածվեց, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակվում է։ Ռեկտորը հայտարարեց, որ նման բան չկա, ուղղակի հիմնանորոգում են կիսով չափ։
Ավելի ուշ ԿԳՄՍՆ–ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ արվեստների, կրթական, բժշկական, դասական, տեխնոլոգիական, սպայական, ու ստեղծված են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնց հետ կքննարկվեն բուհերից ստացված առաջարկներն ու դիտարկումները՝ բուհերի միավորման-խոշորացման վերաբերյալ։
Լրահոս
0