https://arm.sputniknews.ru/20240313/divanagitakan-khvoghvovaknervov-dimum-chi-eghel-zakharvovan-zvartnvoci-sahmanapahneri-masin-73332198.html
Զախարովան մեկնաբանել է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս բերելու որոշումը
Զախարովան մեկնաբանել է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս բերելու որոշումը
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ և ռուս սահմանապահները տարիներ շարունակ խնդիրներ են լուծել ուս ուսի տված։ 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T17:09+0400
2024-03-13T17:09+0400
2024-03-13T17:38+0400
հայաստան
«զվարթնոց» օդանավակայան
մարիա զախարովա
ռուսաստան
սահմանապահ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73331654_0:0:1281:720_1920x0_80_0_0_6fa9f0bdb14e8ccbe94b2429e14abda6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Մոսկվան «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել դիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։ Ըստ Փաշինյանի` Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73331654_158:0:1118:720_1920x0_80_0_0_7d217b8721f96857a1a00d9c6c2719a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, մարիա զախարովա, ռուսաստան, սահմանապահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, մարիա զախարովա, ռուսաստան, սահմանապահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Զախարովան մեկնաբանել է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոցից» դուրս բերելու որոշումը
17:09 13.03.2024 (Թարմացված է: 17:38 13.03.2024) ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ հայ և ռուս սահմանապահները տարիներ շարունակ խնդիրներ են լուծել ուս ուսի տված։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Մոսկվան «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել դիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։
««Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշումը կկայացվի միջգերատեսչական մանրամասն աշխատանքի արդյունքում: Կցանկանայինք նշել, որ հիշյալ հայտարարությունը հայկական կողմից արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների մի ամբողջ շարքի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ կերպով լուծել են ռուս և հայ սահմանապահները»,- ասաց Զախարովան։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։
Ըստ
Փաշինյանի` Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։