https://arm.sputniknews.ru/20240313/danakahareluc-hetvo-6-7-hvogvov-sharunakel-en-tsetsel-17-amja-tghaji-spanutjan-manramasnery-73322351.html
Դանակահարելուց հետո 6-7 հոգով շարունակել են ծեծել․ 17-ամյա տղայի սպանության մանրամասները
Դանակահարելուց հետո 6-7 հոգով շարունակել են ծեծել․ 17-ամյա տղայի սպանության մանրամասները
Sputnik Արմենիա
Երիտասարդները տևական ժամանակ վատ հարաբերություններ են ունեցել իրար հետ, վիճաբանել, կասկածյալը նաև սպառնացել է հաշվեհարդար տեսնել։ 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T13:19+0400
2024-03-13T13:19+0400
2024-03-13T13:37+0400
հայաստան
երևան
սպանություն
քոլեջ
դանակահարություն
վեճ
ծեծկռտուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73319330_0:0:1600:900_1920x0_80_0_0_1955f0f2968f32b345e0595d28605cdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ 21-ամյա երիտասարդ է կասկածվում ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։ՔԿ-ն իրականացրել է քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են սպանության շարժառիթը, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։ Երիտասարդները մի քանի անգամ վիճաբանել են։ Դրանցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են սպանված երիտասարդի հորը պատկանող ավտոմեքենան (մեքենան վարել է տղան):Դեպքից մի քանի օր առաջ երիտասարդները կրկին վիճաբանել են։ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:21-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73319330_253:0:1453:900_1920x0_80_0_0_7d08d93bc3a14d75f03b0f1db1d87eb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, սպանություն, քոլեջ, դանակահարություն, վեճ, ծեծկռտուք
հայաստան, երևան, սպանություն, քոլեջ, դանակահարություն, վեճ, ծեծկռտուք
Դանակահարելուց հետո 6-7 հոգով շարունակել են ծեծել․ 17-ամյա տղայի սպանության մանրամասները
13:19 13.03.2024 (Թարմացված է: 13:37 13.03.2024) Երիտասարդները տևական ժամանակ վատ հարաբերություններ են ունեցել իրար հետ, վիճաբանել, կասկածյալը նաև սպառնացել է հաշվեհարդար տեսնել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ 21-ամյա երիտասարդ է կասկածվում ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։
ՔԿ-ն իրականացրել է քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են սպանության շարժառիթը, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։ Երիտասարդները մի քանի անգամ վիճաբանել են։ Դրանցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են սպանված երիտասարդի հորը պատկանող ավտոմեքենան (մեքենան վարել է տղան):
Դեպքից մի քանի օր առաջ երիտասարդները կրկին վիճաբանել են։ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:
Մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։
21-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։