https://arm.sputniknews.ru/20240313/arush-arushanjany-gvold-hamaranishvov-meqenan-khmats-e-varel-ev-zrkvel-varvordakan-iravunqic-73333485.html
Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից
Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից
Sputnik Արմենիա
«Գոլդ» համարանիշը պատկանում է Գորիսի համայնքապետի հոր ՍՊԸ–ին։ 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T17:26+0400
2024-03-13T17:26+0400
2024-03-13T18:11+0400
առուշ առուշանյան
պետհամարանիշ
հայաստան
աճուրդ
վարորդական իրավունք
գորիս
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73336719_0:300:1600:1200_1920x0_80_0_0_58c28b164e220ed83e59c2d3aaeaa34b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» պետհամարանիշներով ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «000 OO 00» համարանիշներով մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում է, և իրավապահները ժամը 00։45-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևանի Թևոսյան փողոցում։Նշենք, որ մարտի 12-ին Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է, նա դարձավ 33 տարեկան։Հիշեցնենք, որ «000 OO 00» համարանիշը ձեռք է բերել «Առանցք» ՍՊԸ–ն, որը պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին։Կայքի տեղեկություններով` Գագիկ Առուշանյանը նույնպես զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից։
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73336719_0:0:1600:1200_1920x0_80_0_0_05f288c70359e9d28dd801d0bfb48252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, պետհամարանիշ, հայաստան, աճուրդ, վարորդական իրավունք, գորիս, համայնքի ղեկավար
առուշ առուշանյան, պետհամարանիշ, հայաստան, աճուրդ, վարորդական իրավունք, գորիս, համայնքի ղեկավար
Առուշ Առուշանյանը «գոլդ» համարանիշով մեքենան խմած է վարել և զրկվել վարորդական իրավունքից
17:26 13.03.2024 (Թարմացված է: 18:11 13.03.2024) «Գոլդ» համարանիշը պատկանում է Գորիսի համայնքապետի հոր ՍՊԸ–ին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» պետհամարանիշներով ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «000 OO 00» համարանիշներով մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում է, և իրավապահները ժամը 00։45-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևանի Թևոսյան փողոցում։
«Պարեկները կագնեցրել են մեքենան, վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել ու պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վերջինս 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից»,– գրում է կայքը:
Նշենք, որ մարտի 12-ին Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է, նա դարձավ 33 տարեկան։
Հիշեցնենք, որ
«000 OO 00» համարանիշը ձեռք է բերել «Առանցք» ՍՊԸ–ն, որը պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին։
Կայքի տեղեկություններով` Գագիկ Առուշանյանը նույնպես զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից։