00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա. Փաշինյանն ասաց` երբ հանրաքվե կանցկացվի

© Sputnik / Aram NersesyanՍահմանադրական փոփոխությունների նախագիծ
Սահմանադրական փոփոխությունների նախագիծ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Սահմանադրական փոփոխությունների նախագիծ
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 202 թվականին էլ է խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա քաղաքական խոսույթ։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. ո՞ր դրույթներն են փոփոխման ենթակա
«Դեռևս 2020 թ. փետրվարին, երբ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր` ՍԴ–ի հետ կապված, որը քովիդի պատճառով չեղարկվեց, ես այդ ժամանակ էլ եմ խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Այն հայեցակարգը, որը կար, արդեն արդի չէ։ Նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա քաղաքական խոսույթ, օրակարգ` իմ կողմից հայ ժողովրդին առաջարկվող հիմնավորումներով»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` հանրաքվե կլինի այն ժամանակ, երբ ինքը, իր քաղաքական թիմի հետ զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով պատրաստ է դրան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Լրահոս
0