00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշեց, որ այցելելու է Տավուշի մարզ` հնարավոր խնդիրներին տեղում ծանոթանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ մենք կարող ենք որոշակի իրողություններ հաշվի առնելով` տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով` ինչ–որ փոփոխություններ անենք։ Նման հնարավորությունները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել»,–ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։
Ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը. Փաշինյանը հարցին պատասխանեց մանրակերտով
Փաշինյանը նշեց, որ նաև այդ նպատակով է այցելություն ունենալու Տավուշի մարզ` տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու։
«Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, սակայն այս ամբողջ պրոցեսը պետք է կառավարենք իմ նշած վերոնշյալ տրամաբանությամբ։ Հետևելով մեր փորձագետների կարծիքներին` ես այն համոզման եմ, որ այստեղ կա շփոթ և մտածողության ու դիտանկյունի խնդիր։ Ես միշտ ասել եմ` երբ սահմանագծման և սահմանզատման գործընթացը հնարավորինս շուտ մտնեն ուժի մեջ` զուգահեռ երեք կարևոր պայման կապահովվի` տեղի ունեցող պրոցեսի իրավական հենքը, ֆունկցիոնալ հարցերի լուծումը և անվտանգությունը»,– հատարարեց նա։
Ըստ ՀՀ վարչապետի` դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար։
Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։
Լրահոս
0