https://arm.sputniknews.ru/20240312/brni-teghahanvats-arcakhcineric-11-hazary-hhum-ashkhatanq-en-gtel-kb-nakhagah-73284988.html
Բռնի տեղահանված արցախցիներից 11 հազարը ՀՀ–ում աշխատանք են գտել. ԿԲ նախագահ
Բռնի տեղահանված արցախցիներից 11 հազարը ՀՀ–ում աշխատանք են գտել. ԿԲ նախագահ
Sputnik Արմենիա
Մարտին Գալստյանը նշել է, որ արցախցիների ինտեգրումը ՀՀ աշխատաշուկային իր դրական ազդեցությունն է ունենալու նաև շուկայի ընդլայնման տեսանկյունից։ 12.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-12T15:09+0400
2024-03-12T15:09+0400
2024-03-12T15:17+0400
մարտին գալստյան
բռնի տեղահանված
արցախ
հայաստան
աշխատանք
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720985_0:0:1571:884_1920x0_80_0_0_3e1eb5eb784201d356fc8f6a9c4950c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված հայերից ավելի քան 11 000–ը Հայաստանում աշխատանք է գտել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Նշենք, որ 2023թ–ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ–ում աշխատանքային պայմանագիր էր կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 քաղաքացի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720985_263:0:1490:920_1920x0_80_0_0_b9bd8bbaf7b4b4e9681ee45e0efab222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, բռնի տեղահանված, արցախ, հայաստան, աշխատանք, կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան, բռնի տեղահանված, արցախ, հայաստան, աշխատանք, կենտրոնական բանկ (կբ)
Բռնի տեղահանված արցախցիներից 11 հազարը ՀՀ–ում աշխատանք են գտել. ԿԲ նախագահ
15:09 12.03.2024 (Թարմացված է: 15:17 12.03.2024) Մարտին Գալստյանը նշել է, որ արցախցիների ինտեգրումը ՀՀ աշխատաշուկային իր դրական ազդեցությունն է ունենալու նաև շուկայի ընդլայնման տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված հայերից ավելի քան 11 000–ը Հայաստանում աշխատանք է գտել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր վերջին տվյալներով` 11000–ից ավելի մարդ արդեն ներգրավված է ֆորմալ զբաղվածության մեջ, ինչը, բնականաբար, իր դրական ազդեցությունն է ունենում աշխատաշուկայի ընդլայնման տեսանկյունից»,– ասաց Գալստյանը։
Նշենք, որ 2023թ–ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ–ում աշխատանքային պայմանագիր էր կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 քաղաքացի։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։