00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն չի կարող զսպող մեխանիզմ լինել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում. Մելքոնյան

© Sputnik / Andranik GhazaryanՍերգեյ Մելքոնյան
Սերգեյ Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Սերգեյ Մելքոնյան
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն ժամանակին հայտարարում էր, որ ուժի կիրառումը ԼՂ–ում անընդունելի է, բայց Ադրբեջանն ուժ կիրառեց ու չպատժվեց։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն Ադրբեջանի դեմ գործելու քաղաքական կամք չունի և չի կարող զսպող մեխանիզմ լինել Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը` անդրադառնալով ամերիկյան հետախուզական ծառայության սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցին, որում խոսվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր առճակատման հավանականության մասին։
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի, նոր հակամարտության հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ խաղաղության պայմանագրի բացակայություն, երկու երկրների զինվորականների դիրքերի միջև կարճ հեռավորություն, հրադադարի վերահսկման մեխանիզմի բացակայություն, Բաքվի կողմից ռազմական ուժ կիրառելու պատրաստականություն։ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու համար շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Մելքոնյանի խոսքով` տարբեր հետախուզական մարմիններ կոնսենսուս ունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ուժի կիրառման մասով։ Նրանք արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի փակումը Ադրբեջանի կողմից բավարար չէ խաղաղության պայմանագրի կնքման համար։
«Ադրբեջանն ունի նոր հավակնություններ, որոնք խոչընդոտում են բանակցային գործընթացը։ ԱՄՆ–ի տեսանկյունից դա խնդիր է, քանի որ Ադրբեջանը մերժում է ԱՄՆ–ի բանակցային օրակարգը։ Արձանագրվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հասնել իր նպատակներին ոչ թե խաղաղության պայմանագրի շրջանակներում, այլ ուժի կիրառման, որը կլինի սահմանափակ, այլ ոչ թե լայնածավալ»,–ասաց Մելքոնյանը։
Ըստ նրա` Ադրբեջանը փաստացի Թուրքիայի շահերն է սպասարկում տարածաշրջանում, իսկ Անկարան Արևմուտքի դաշնակիցն է։
Հարցին, թե ԱՄՆ–ն, ունենալով նման հետախուզական տվյալներ, որքանով է պատրաստ զսպել Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան, Մելքոնյանը պատասխանեց` ԱՄՆ–ն ոչ մի ձևով պատրաստ չէ։
Մելքոնյանը հիշեցրեց, որ ԱՄՆ–ն մինչև 2023 թվականի սեպտեմբերը` Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, հայտարարում էր, որ ուժի կիրառումը ԼՂ–ում անընդունելի է, բայց Ադրբեջանը ուժ կիրառեց, ու նրա դեմ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց։
Վերլուծաբանն անդրադարձավ նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որ Թուրքիան պետք է ներգրավվածություն ունենա Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։
«Մենք գիտենք, որ տարածաշրջանում կա 3 ուժային կենտրոն` Թուրքիա, Իրան և Ռուսաստան, և եթե մի ուժի ազդեցությունը թուլանում է, այդ վակուումը լցնում են այլ ուժեր։ ԵՄ–ն փաստացի հայտարարում է, որ իր համար ավելի ընդունելի կլինի աշխատել Թուրքիայի հետ, որպեսզի այն բալանսավորի Ռուսաստանին և Իրանին։ Ստացվում է` եթե Հայաստանը գործում է Ռուսաստանի դեմ, նա տարածաշրջան բերում է ոչ թե Արևմուտքին, այլ հենց Թուրքիային։ Իսկ Հայաստանի համար հիմնական սպառնալիքներից մեկը գալիս է Թուրքիայից»,–ասաց Մելքոնյանը։
Բաց տեքստով ասած` Արևմուտքը Հայաստանին կօգնի միայն այն դեպքում, եթե Հայաստանը պայքարի ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի, այլ Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել էր նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին` նշելով, որ պատրաստ են Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»։
Վերլուծաբանը շեշտեց` այս հարցում «ջրաղացին ջուր լցրեց» նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ ՌԴ–ի ռազմական ներկայությունը ՀՀ–ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ–ի անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։
Այնուամենայնիվ, ըստ Մելքոնյանի, եթե Ադրբեջանի Հայաստանի դեմ սահմանափակ ուժ կիրառի, Հայաստանի անվտանգային երաշխիքներն ուղղակի չեն աշխատի։ Օրինակ` սահմանափակ էսկալացիայի դեպքում ՌԴ–ն դժվար թե կարողանա որևէ բան անել, բայց դա կբերի նրան, որ ՌԴ–ն որպես անվտանգության պրովայդերներից մեկը ՀՀ–ի համար կվարկաբեկվի։
Եթե հարձակումը լինի լայնածավալ, տարածաշրջանային կոնֆիգուրացիան կփոխի, և խնդիրը կլինի ոչ թե ՌԴ–ի հետ պայմանագրերի, այլ ԵՄ դիտորդական առաքելության հետ, որովհետև ԵՄ դիտորդական առաքելությունն արդյունավետ է, քանի դեռ չկա որևէ էսկալացիա սահմանում։
Մելքոնյանը վստահեցրեց, որ էսկալացիայի ժամանակ Ադրբեջանին չենկարող զսպել մի քանի հարյուր չզինված մարդիկ։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը կրակել է ԵՄ դիտորդական առաքելության ուղղությամբ, բայց դրանից հետո անգամ որևէ պատժամիջոց չի կիրառվել Բաքվի նկատմամբ։
Ստացվում է` ոչ ոք պատրաստ չէ զսպել Ադրբեջանին, բացի Իրանից, որն ունի բավականաչափ քաղաքական կամք և ռազմական պատրաստականություն թույլ չտալու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան, քանի որ Թեհրանն անընդունելի է համարում Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում։
Լրահոս
0