https://arm.sputniknews.ru/20240312/chi-bacarvum-vor-delimitaciaji-gvortsyntacy-ksksvi-tavushi-marzic-pashinjan-73270099.html
Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից. Փաշինյան
Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ այցելելու է Տավուշի մարզ` հնարավոր խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ 12.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-12T12:44+0400
2024-03-12T12:44+0400
2024-03-12T12:54+0400
դելիմիտացիա
սահման
հայաստան
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0c/73267208_0:43:1344:799_1920x0_80_0_0_35c3672eae26d2dc396e0ae1347f647a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։Ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը. Փաշինյանը հարցին պատասխանեց մանրակերտովՓաշինյանը նշեց, որ նաև այդ նպատակով է այցելություն ունենալու Տավուշի մարզ` տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու։Ըստ ՀՀ վարչապետի` դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար։Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0c/73267208_38:0:1233:896_1920x0_80_0_0_9b4f84e0acdb2a28094be472af0b4fdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դելիմիտացիա, սահման, հայաստան, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
դելիմիտացիա, սահման, հայաստան, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից. Փաշինյան
12:44 12.03.2024 (Թարմացված է: 12:54 12.03.2024) ՀՀ վարչապետը նշեց, որ այցելելու է Տավուշի մարզ` հնարավոր խնդիրներին տեղում ծանոթանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակցային գործընթացում երբեմն եղել է տպավորություն, որ մենք կարող ենք որոշակի իրողություններ հաշվի առնելով` տարածքների որոշակի փոխանակումներ անել այն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն այստեղ է, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով` ինչ–որ փոփոխություններ անենք։ Նման հնարավորությունները մեծ չեն ու կարող են դեֆորմացնել գործընթացը, լրացուցիչ ռիսկեր բերել»,–ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։
Փաշինյանը նշեց, որ նաև այդ նպատակով է այցելություն ունենալու Տավուշի մարզ` տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու։
«Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, սակայն այս ամբողջ պրոցեսը պետք է կառավարենք իմ նշած վերոնշյալ տրամաբանությամբ։ Հետևելով մեր փորձագետների կարծիքներին` ես այն համոզման եմ, որ այստեղ կա շփոթ և մտածողության ու դիտանկյունի խնդիր։ Ես միշտ ասել եմ` երբ սահմանագծման և սահմանզատման գործընթացը հնարավորինս շուտ մտնեն ուժի մեջ` զուգահեռ երեք կարևոր պայման կապահովվի` տեղի ունեցող պրոցեսի իրավական հենքը, ֆունկցիոնալ հարցերի լուծումը և անվտանգությունը»,– հատարարեց նա։
Ըստ ՀՀ վարչապետի` դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար։
Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։