https://arm.sputniknews.ru/20240311/vor-erkrneric-qani-zbvosashrjik-e-ajcelel-hajastan-2024-ti-petrvarin-73253012.html
Որ երկրներից քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2024 թ–ի փետրվարին
Որ երկրներից քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2024 թ–ի փետրվարին
Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նվազել է, բայց ընդամենը 3%–ով։ Զբոսաշրջիկների մեծ մասը դեռ Ռուսաստանից է գալիս։ 11.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-11T22:17+0400
2024-03-11T22:17+0400
2024-03-11T22:17+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73256279_0:0:1410:793_1920x0_80_0_0_17d9b617d3a0f5411733fa19bb07b973.png
2024 թվականի հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է այցելել 281 560 զբոսաշրջիկ` մոտ 3 տոկոսով պակաս, քան 2023 թվականի նույն ամիսներին (290 հազար)։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն։Ընդ որում` 2023 թվականի ցուցանիշը զգալիորեն գերազանցել է 2022 թվականինը (167 հազար)։Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին2023 թվականի հունվար–փետրվարի համեմատ փոքր–ինչ նվազել է ամենածանրաբեռնված ուղղություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանով (65–64%) և հայ–վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետով (20–18 %) ժամանած զբոսաշրջիկների մասնաբաժինը։ Փոխարենը 9–10%–ով աճել է «Բավրա» անցակետով և 2–4%–ով` Իրանի հետ սահմանային «Մեղրի» անցակետով ժամանած զբոսաշրջիկների թիվը։Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամենից շատ Ռուսաստանից են գալիս զբոսաշրջիկները, հաջորդը Վրաստանն ու Իրանն են։ Վրաստանի քաղաքացիների շրջանում գերակշռում են վիրահայերը:Նշենք, որ միջազգային մեթոդաբանության համաձայն` որպես զբոսաշրջիկ են գրանցվում բոլոր նրանք, ովքեր երկիր են ժամանում առանց աշխատանքային պայմանագրի, ինչպես նաև ոչ ուսման կամ էլ բուժման նպատակով: Ուստի, տեսականորեն, առանց աշխատանքային պայմանագրի Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիները ժամանման պահին համարվում են զբոսաշրջիկներ: Նույնը վերաբերում է ռելոկանտ ռուսաստանցիներին. նրանք նույնպես, որպես կանոն, վիճակագրության մեջ չեն առանձնանում զբոսաշրջիկներից:Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73256279_105:0:1306:901_1920x0_80_0_0_213c325bc2e3c5fb994119952a88da5c.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուսաստան, инфографика
ինֆոգրաֆիկա, հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուսաստան, инфографика
Որ երկրներից քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2024 թ–ի փետրվարին
Զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նվազել է, բայց ընդամենը 3%–ով։ Զբոսաշրջիկների մեծ մասը դեռ Ռուսաստանից է գալիս։
2024 թվականի հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է այցելել 281 560 զբոսաշրջիկ` մոտ 3 տոկոսով պակաս, քան 2023 թվականի նույն ամիսներին (290 հազար)։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն։
Ընդ որում` 2023 թվականի ցուցանիշը զգալիորեն գերազանցել է 2022 թվականինը (167 հազար)։
2023 թվականի հունվար–փետրվարի համեմատ փոքր–ինչ նվազել է ամենածանրաբեռնված ուղղություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանով (65–64%) և հայ–վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետով (20–18 %) ժամանած զբոսաշրջիկների մասնաբաժինը։ Փոխարենը 9–10%–ով աճել է «Բավրա» անցակետով և 2–4%–ով` Իրանի հետ սահմանային «Մեղրի» անցակետով ժամանած զբոսաշրջիկների թիվը։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամենից շատ Ռուսաստանից են գալիս զբոսաշրջիկները, հաջորդը Վրաստանն ու Իրանն են։ Վրաստանի քաղաքացիների շրջանում գերակշռում են վիրահայերը:
Նշենք, որ միջազգային մեթոդաբանության համաձայն` որպես զբոսաշրջիկ են գրանցվում բոլոր նրանք, ովքեր երկիր են ժամանում առանց աշխատանքային պայմանագրի, ինչպես նաև ոչ ուսման կամ էլ բուժման նպատակով: Ուստի, տեսականորեն, առանց աշխատանքային պայմանագրի Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիները ժամանման պահին համարվում են զբոսաշրջիկներ: Նույնը վերաբերում է ռելոկանտ ռուսաստանցիներին. նրանք նույնպես, որպես կանոն, վիճակագրության մեջ չեն առանձնանում զբոսաշրջիկներից: