https://arm.sputniknews.ru/20240311/ukrainaji-zu-n-gndakvotsel-e-rd-kurski-shrjani-gjughy-erku-mard-viravvorvel-e-marzpet-73231951.html
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը. երկու մարդ վիրավորվել է. մարզպետ
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը. երկու մարդ վիրավորվել է. մարզպետ
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։ 11.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-11T10:58+0400
2024-03-11T10:58+0400
2024-03-11T10:59+0400
կուրսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73225541_0:120:1280:840_1920x0_80_0_0_4aadeaf6cb78cc53494a2678397ed90e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի Գոնչարովկա գյուղի ուղղությամբ ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը։Բացի այդ, վնասվել են մի տուն ու մի ավտոմեքենա։Տարածաշրջանի ղեկավարը խոստացել է օգնություն ցուցաբերել վերականգնման և վերանորոգման գործում:Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանություն, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73225541_0:0:1280:960_1920x0_80_0_0_058a3ec7508a8abec729a6de038f2334.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), գնդակոծություն
կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), գնդակոծություն
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ Կուրսկի շրջանի գյուղը. երկու մարդ վիրավորվել է. մարզպետ
10:58 11.03.2024 (Թարմացված է: 10:59 11.03.2024) Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ Կուրսկի մարզի Գոնչարովկա գյուղի ուղղությամբ ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու մարդ է տուժել: Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Այսօր Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Սուջանի շրջանի Գոնչարովկա գյուղը։ Բնակիչներից մեկը ծանր վիրավորում է ստացել, մյուս բնակչուհին կոնտուզիա է ստացել։ Նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվում», – նշել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում։
Բացի այդ, վնասվել են մի տուն ու մի ավտոմեքենա։
Տարածաշրջանի ղեկավարը խոստացել է օգնություն ցուցաբերել վերականգնման և վերանորոգման գործում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանություն, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։