00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանց կյանքն էլ կյանք չէ. կանանց միամսյակին հիշենք հայտնի զոքանչներին

© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենտրոնում վարդակակաչի տոնավաճառի այցելուն
Երևանի կենտրոնում վարդակակաչի տոնավաճառի այցելուն - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Երևանի կենտրոնում վարդակակաչի տոնավաճառի այցելուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարտի 8-ից հետո կանանց թեման սովորաբար համարում ենք ավարտված՝ մոռանալով, որ առաջիկա ամիսն էլ պաշտոնապես իրենցն է։ Եվ ուրեմն այսօր իրավունք ունենք խոսելու զոքանչների մասին։
Ճիշտ է` զոքանչների միջազգային օրը տասնամյակներ շարունակ որոշ երկրներ նշում են հոկտեմբերին, բայց կարող ենք չսպասել աշնանը, մանավանդ որ վերջերս լրատվամիջոցները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ զոքանչներին։ Եվ դրա առիթը տվել է հենց լրատվամիջոցների հետ անմիջականորեն առնչվող մարդը՝ աշխարհի թիվ մեկ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը, որը որոշել է ամռանն ամուսնանալ Ելենա Ժուկովայի հետ։ Իսկ գիտե՞ք` այդ կինը ով է՝ ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի նախկին զոքանչը։
91-ամյա Մերդոքը, որին հարյուրավոր թերթեր և այլ լրատվամիջոցներ են պատկանում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` ամերիկյան ամենանայվող հեռուստաալիքը՝ «Ֆոքսը», ամուսնանում է հինգերորդ անգամ։ Իսկ 67-ամյա Ելենան՝ Աբրամովիչի նախկին կնոջ մայրը, ամուսնացած է եղել ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսանդր Ժուկովի հետ։ Այսինքն` այդ կինը կարող է այժմ արդեն հուշագրություն հրապարակել «Կյանքս՝ մեծահարուստների շրջապատում» վերնագրով և մանրամասն նկարագրել, թե ինչպես է ամուսնացել միլիարդատերի հետ, հետո բաժանվել և աղջկան ամուսնացրել միլիարդատիրոջ հետ, հետո էլ, երբ աղջիկն է բաժանվել միլիարդատիրոջից, ինքն է կրկին ամուսնացել միլիարդատիրոջ հետ… Համոզված եմ՝ կանայք գիրքը պարզապես կթռցնեին գրախանութներից։ Եվ հեղինակն էլ մեծահարուստ կդառնար մեծահարուստների հետ իր կյանքը նկարագրելու շնորհիվ։
Իհարկե, զոքանչների կյանքն էլ կյանք չէ։ Հեռու չգնանք։ Մի քանի ամիս առաջ բանտում հայտնվեց Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի զոքանչը։ Այդ 78-ամյա կինը մեկ տարվա ազատազրկման դատապարտվեց բանկային փաստաթղթերը կեղծելու համար։ Դա բավական չէր, հիմա էլ նախագահի կինն է հայտնվել սկանդալի կիզակետում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե մեծ բան չի եղել՝ ընդամենը կանացի պայուսակ է նվեր ստացել։ Իրականում խոսքը «Քրիստիան Դիոր» աշխարհահռչակ ընկերության պատրաստած պայուսակի մասին է, որի գինը 2 200 դոլար է։ Այնինչ կորեական օրենսդրությունը բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին արգելում է թանկարժեք նվերներ ընդունել։ Ինչպես կասեր հայտնի ստեղծագործության հերոսը. «Իր կինն է, իր կնոջ պայուսակը։ Մենք ի՞նչ իրավունք ունենք մտնելու նրանց մատի ու պայուսակի արանքը։ Բայց պարզվում է, որ դա պետության գործն է, պետության պայուսակն է»։

Ի դեպ, Կորեայի նախագահի կնոջ փաստաբանները հենց էդպես էլ ասում են՝ համարե′ք, որ դա պետության պայուսակն է, իսկ նախագահի կինն այն ընդամենը ժամանակավոր օգտագործում է։ Նոր նախագահ կգա, նրա կինն էլ կօգտագործի։ Բայց ամենասարսափելին նախագահի համար այն է, որ իր կնոջ և նրա մոր հետ կապված սկանդալները տեղի են ունենում ամենավատ ժամանակ. ընդամենը մի ամսից Հարավային Կորեայում խորհրդարանի ընտրություններ են, որոնք որոշիչ են լինելու իր կուսակցության, միգուցե նույնիսկ նախագահի կարիերայի համար։ Այնպես որ, սիրելի զոքանչներ, եթե որոշել եք բանկային փաստաթղթեր կեղծել, գոնե ընտրությունների նախօրեին մի՛ արեք դա։

Օրինակ վերցրեք Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ընտանիքից։ Հաջորդ ամսվա վերջին խորհրդարանի ընտրություններ են կայանալու նաև Հնդկաստանում, և վերին պալատի պատգամավորության թեկնածուներից մեկը Ռիշի Սունակի զոքանչն է՝ գրող և հասարակական գործիչ Սուդհու Մուրտին, որի մասին գովեստով են արտահայտվել Հնդկաստանի թե′ նախագահը, թե′ վարչապետը։ Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց պատկերացրեք այսպիսի զարգացում։ Մեծ Բրիտանիայի վարչապետի զոքանչն ընտրվում է պառլամենտ, շատ լավ է դրսևորում իրեն և ի վերջո դառնում է Հնդկաստանի վարչապետ։ Այսինքն` փեսան մի երկիր է ղեկավարում, նրա զոքանչը՝ մեկ այլ երկիր։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ մի քանի տասնամյակ առաջ Հնդկաստանը Բրիտանիայի գաղութն էր։ Հո իզո՞ւր չեն ասում՝ երբեք մի՛ ասա երբեք։
Եվ վերջում։ Երբ մեր՝ լրագրողներիս նախկին գործընկերը 2018-ին երկրի ղեկավար դարձավ, միանգամից հիշեցի, որ Բելառուսի նախագահն էլ էր ժամանակին ուզում ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվել, բայց ապագա զոքանչը հորդորեց չանել նման բան։ «Ֆյոդորովնան ինձ շատ էր սիրում ու սիրում է։ Նա չլիներ, հիմա նախագահ չէի լինի, միգուցե նույնիսկ կարգին մարդ էլ չդառնայի»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մի օր մեր ղեկավարներից նման խոստովանություն չլսեցինք։ Այնինչ դեռ վաղնջական ժամանակներում իմաստունները փաստել են՝ զոքանչն ավելին է, քան մարդը, զոքանչը երևո՜ւյթ է։
Լրահոս
0