00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսի՞ն կլինի կոնսերվատորիայի և մյուս բուհերի ճակատագիրը. ԿԳՄՍ–ն պարզաբանում է

© Photo : Facebook / Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State UniversityԲրյուսովի անվան պետական համալսարան
Բրյուսովի անվան պետական համալսարան - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Բաժանորդագրվել
Նախարարությունից նշում են, որ բուհերի խոշորացման գործընթացի շրջանակում առաջարկվել է 6 ուղղություն, իսկ կոնսերվատորիան որպես պետական բուհ այս գործընթացի շահառու է։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է, թե երևանյան բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագրի շրջանակում ինչ ճակատագիր է սպասվում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային և մյուս բուհերին։
Նշենք, որ դեռ մի քանի օր առաջ «Ժողովուրդ» պարբերականը գրել էր, որ հայտնի է դարձել այն 5 ուղղության ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագիրը։ Թերթը գրում է, որ Հայաստանում կլինի բուհական կրթության 5 ուղղություն` «Արվեստներ», «Կրթական», «Բժշկական», «Դասական» և «Տեխնոլոգիաներ»։
ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ բուհերի խոշորացման գործընթացի շրջանակում աշխատանքային խմբեր են ստեղծվել, կազմը բուհերին ուղարկվել է մարտի 7-ին։ Լրատվամիջոցներում հրապարակված ցանկը այդ խմբերում ընդգրկված ոլորտային կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման։
Կոնսերվատորիան որպես առանձին կառույց փակվո՞ւմ է. ԵՊԿ-ն հայտարարություն է տարածել
«Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր։ Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:
Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները:
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բուհերի խոշորացման գործընթացի շրջանակում առաջարկվել է 6 ուղղություն։
«Կոնսերվատորիան էլ որպես պետական բուհ այս գործընթացի շահառու է։ Մեր գործառույթն այն է, որ իրենց հետ քննարկենք ու հասկանանք, թե որոնք են այն շփման կետերը, որի շուրջ հնարավոր այս ամենը զարգացնել»,– նշեց Հայոցյանը։
Անդրադառնալով շենքի վաճառքին առնչվող հարցերին` նա ընդգծեց, որ այդ խոսակցությունները պետք է մեկընդմիշտ փակվեն։ Պաշտոնյան շեշտեց` կառավարությունը հանձնարարական է տվել` պետք է ազատված գույքի մենեջմենթի մեխանիզմ կազմակերպել և որպեսզի առանց օտարման կամ վաճառքի բուհերի շենքերի օգտագործումն Ակադեմիական քաղաքին եկամուտ բերի։
Հայոցյանը վստահ է` բուհերի շենքերի գնելու մասին լուրերը միանշանակ չափազանցված են։ Կոնսերվատորիայի ուսանողների մտահոգությունների մասով, որ հնարավոր է օրինակ` բեմից զրկվեն, նա ընդգծեց, որ ճարտարապետները նախագծում են Ակադեմիական քաղաքի կամպուսի սիրտը, որտեղ լինելու են համերգային մեծ ու փոքր բեմեր։
Լրահոս
0