00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայմանագիրը ստորագրեցի հենց օդանավակայանում. ինչպես Դենիս Գլուշակովը եկավ «Ուրարտու»

© Sputnik / Asatur YesayantsՌուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Sputnik Արմենիայում
Ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2024
Ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հավաքականի, Մոսկվայի «Լոկոմոտիվի» և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը համոզված է, որ Հայաստան տեղափոխվելու իր որոշումը չի նշանակում, որ նա պատրաստվում է ավարտել իր կարիերան, ինչպես ոմանք կանխատեսել են։
«Ուրարտուի» նորեկ, ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Նա պատմել է Հայաստան տեղափոխվելու, ռուսական ֆուտբոլի և իր անձի շուրջ պտտվող ասեկոսների մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
-Դենիս, հայտնի է, որ այլ ակումբ տեղափոխվելուց առաջ գործակալները և ակումբները բանակցում են, ինչը ժամանակ է պահանջում։ Իսկ քո տեղափոխությունը «Ուրարտու» շատ արագ ստացվեց։ Ինչպե՞ս։
-Երեկոյան զրուցում էինք Նոբել Առուստամյանի և Ալեքսանդր Դոլգովի հետ, քննարկեցինք, թե ինչ տարբերակներ ունեմ կարիերաս շարունակելու համար։ Ու երկուսով սկսեցին ինձ ապացուցել, որ «Ուրարտուն» շատ լավ տարբերակ է։ Այդ տարբերակը քննարկեցի կնոջս հետ, հետո հեռախոսազրույց ունեցա Ջիվան Չելոյանցի («Ուրարտուի» նախագահ) հետ, ու իմանալով որ կարևոր խաղ կա «Փյունիկի» հետ, արագ հավաքեցի իրերս և ժամանեցի Երևան։
Օդանավակայանում պայմանագիր ստորագրեցի «Ուրարտուի» հետ, ու հասցրեցի խաղալ երկրորդ խաղակեսում։ Պարզ է, որ դեռևս ծանոթ չէի թիմակիցներիս, բայց կարծում եմ` արագ ամեն ինչ պարզ կդառնա։
-Դու ուսումնամարզական հավաք ես անցել «Ռոստովի» կազմում, այնպես որ մարզավիճակի հետ խնդիր չունես հիմա, չէ՞։
-Այո, հավաքից հետո էլ 10 օր անհատական մարզումներ եմ անցկացրել։ Դե Մոսկվայում հիմա ցուրտ է, իսկ այստեղ եղանական ավելի նպաստավոր է մարզումներ անցկացնելու համար։
- Գլուշակովներից դու առաջինը չես, որ հանդես ես գալու հայկական ակումբում։ Ժամանակին քո հորեղբայրը՝ Վալերի Գլուշակովը, հանդես է եկել Աբովյանի «Կոտայքի» կազմում։ Ի՞նչ էր պատմում նա Հայաստանի մասին։
-Նա միշտ ջերմությամբ էր հիշում Հայաստանում անցկացրած ժամանակահատվածը։ Պատմում էր, թե ինչքան լավ են իրեն դիմավորել, թե ինչպես են տոնել թիմի հաղթանակները։
© Sputnik / Asatur YesayantsՌուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Sputnik Արմենիայում
Футболист Денис Глушаков в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2024
Ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովը Sputnik Արմենիայում
-Դենիս, ընտանիքդ նույնպե՞ս արդեն Հայաստանում է։
-Ոչ։ Իմ կինն էլ է ֆուտբոլիստ։ Նա էլ իր թիմում խաղեր ունի։ Մարտի 9-ին սկսվում է Ռուսաստանի առաջնությունը, իսկ կինս խաղում է ԲԿՄԱ-ի կազմում։
- Դենիս, ինչպե՞ս ընդունեցին քեզ թիմում։
- Թիմում ընդհանրապես խնդիր չկա։ Կարծես` ոչ թե նոր եմ եկել «Ուրարտու», այլ վաղուց եմ այստեղ։ Դե ես էլ բնավորությամբ շատ շփվող եմ, չէ որ ես էլ եմ հարավից՝ Ռոստովից։ Իսկ հայկական խոհանոցն այնքան լավն ու համով է, որ ես սկսում եմ մտածել անձնական քաշիս մասին(ծիծաղում է)։
-«Ուրարտուում» կարծես թե պակասում է առաջատար ֆուտբոլիստը, որը կարող է դժվարին պահերին իր հետևից տանել թիմակիցներին։ Հաշվի առնելով քո փորձն ու վարպետությունը` դու կարո՞ղ ես դառնալ թիմի առաջատարը։
- Նման նպատակ չունեմ։ Արդեն հասկացել եմ, թե որ խաղացողը ինչի է ընդունակ, տեսել եմ, որ կան որոշ թերություններ։ Բայց թիմը կորիզ ունի, որը փորձում է շտկել ամեն ինչ։ Ես կողմնակից եմ թիմային խաղի։ Եթե մենք գործենք, մարզվենք ու խաղանք որպես մեկ ընտանիք, ապա կարող ենք հասնել շատ լավ արդյունքների։ Հենց դրան է պետք հասնել։ Դա ավելի լավ է, քան որ մեկ խաղացողն է աչքի ընկնի թիմում։ Իսկ անձամբ ես ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար։
- Դենիս, «Ուրարտու» տեղափոխվելուց հետո «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը, որը հիմա ֆուտբոլային փորձագետ է, ու ոչ միայն նա, նշեց, որ քո կարիերան Հայաստանում կավարտվի։
- Դե դա մամուլի աշխատանքն է։ Ես նման բաների վրա ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում։ Ես շատ հանգիստ եմ վերաբերում քննադատությանը։ Այսօր ասում են` դու պետք չես, մի շաբաթից կասեն` պետք ես։ Ընդ որում` նույն մարդիկ։ Արդեն 6 տարի է, ինչ ասում են, որ ես չեմ վազում։ Հետո ես գոլեր եմ խփում «Խիմկիի» կազմում, վերադառանում եմ հավաքական, ու նույն մարդիկ ասում են, որ Գլուշակովը շատ լավ է խաղում ու լավ մարզավիճակում է։ Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս` լսելով ինչ-որ մարդկանց։
-Երկար տարիներ դու հանդես ես եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, վստահ եմ` ծանոթ ես հայ ֆուտբոլիստների հետ։
-Շատ հայ ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ եմ ունեցել։ Յուրա Մովսիսյանի հետ շատ մտերիմ ենք։ Հիմա էլ շարունակում ենք շփվել։ Յուրան նույնիսկ ինձ օգնեց հողատարածք ձեռք բերելու գործում, որի սեփականատերն ապրում էր Լոս Անջելեսում։ Դե Օզբիլիսին էլ իմ ավտոմեքենան գնեց, հիմա էլ նույն ակումբում ենք։ Խորեն Բայրամյան, Արշակ Կորյան։ Մի խոսքով` ինձ համար հայերը եղբայրական ժողովուրդ են։
-Ռուսական հավաքականներն ու ակումբները հայտնի պատճառներով չեմ մասնակցում միջազգային մրցաշարերին։ Դա խանգարո՞ւմ է ֆուտբոլի զարգացմանը ՌԴ-ում։
-Անկասկած դա շատ է խանգարում ֆուտբոլի զարգացմանը Ռուսաստանում` հավաքականները չեն մասնակցում պաշտոնական մրցաշարերին, Չեմպիոնների լիգան և մյուս գավաթային մրցաշարերն անհասանելի են ռուսական թիմերի համար։ Երիտասարդ ֆուտբոլիստներից պարզապես խլել են այդ մեծ հաճույքը։
Գերաստղ համարվող արտասահմանցիներն էլ արդեն չեն ուզում խաղալ ռուսական թիմերում, սկսում է պակասել մոտիվացիան։ Լավ կլիներ, որ ֆուտբոլը զերծ մնար քաղաքականությունից։ Առանց մեզ էլ ամեն ինչ որոշել են, ու դրա մասին գիտեն բոլորը։
-Ի՞նչ կասես Հայաստանի առաջնության մասին։
-Հայաստանի առաջնությունը մի քիչ տարբերվում է ՌՊԼ-ից։ Այստեղ թիմերը միմյանց հետ խաղում են չորս անգամ, ու դժվար է ամեն խաղում ինչ-որ նորամուծություն մտցնել։ Մասնավորապես գարնանային հատվածում թիմերը երբեմն չեն կարողանում լիարժեք իրենց դրսևորել։ Դե Գյումրիում մենք պետք է հաղթեինք, բայց պարտվեցինք։ Բայց առջևում դեռ շատ խաղեր կան, ու հուսով եմ` մենք կարող ենք ամեն ինչ շտկել։ Մյուս կողմից էլ լավն է այն առաջնությունը, որում հետնապահը կարող է հաղթել առաջատարին։
Դենիս Գլուշակովը շատ դրական է տրամադրված ոչ միայն Հայաստանի ֆուտբոլի առաջնության խաղերին, այլ նաև Հայաստանում ապրելուն։ Երկար ժամանակ շփվելով հայերի հետ` ռուս ֆուտբոլիստը ոչ մի խնդիր չի տեսնում իր համար Հայաստանում։ Մնում է, որ նա հասնի իր նպատակին և «Ուրարտուի» հետ նոր հաջողություններ կերտի։
Լրահոս
0