00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանիան խոստացել է Հայաստանին պաշտպանել Ռուսաստանի «սպառնալիքներից»

© AFP 2024 / ISABEL INFANTESՋեյմս Հիպի
Ջեյմս Հիպի - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2024
Բաժանորդագրվել
Բիրտանական կողմը նշել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի «սպառնալիքներից»։ Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին: Հայտնում է Sputnik Ռադիոն` հղում անելով RT–ին ։

«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը -խմբ.) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,– ասել է Հիպին։

Նա բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն կարծիք է հայտնել, որ այսպիով Արևմուտքն ուզում է Հայաստանին ներքաշել եվրոպական կառույցների մեջ:
«Այդ մտահղացումը դեռ կար, երբ Փաշինյանին իշխանության էին բերում։ Հենց դա է երևի պատճառը, որ նրա ձեռնարկած քայլերն ուղղված են Հայաստանի մեկուսացմանը։ Թեև դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին և ողջախոհությանը։ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանով՝ որպես Ռուսաստանին նյարդայնացնող գործիք։ Այս առումով նրանք ինչ-որ մեկին հանձնարարում են բարձրաձայնել իրենց ռազմավարությունը, այս դեպքում ՝ Մեծ Բրիտանիային։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դիտարկում է ԵՄ – ին անդամակցելու հնարավորությունը, այդ ամենը կարծես միասնական պլանի տարրեր լինեն»,-RT-ի հետ զրույցում ասել է փորձագետը։
ՀԱՊԿ–ում ՀՀ «սառեցումը» դե յուրե կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը. Բորդյուժա
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0