00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնը ստորագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրող օրենքը

© AFP 2024 / LUDOVIC MARINԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2024
Էմանուել Մակրոն
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի նախագահն օրենքը ստորագրել է Կանանց միջազգային օրը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին օրենք է ստորագրել, որը բարձրագույն օրենսդրական մակարդակով ամրագրում է կանանց հղիության ընդհատման իրավունքը: Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու տեքստը հրապարակվել է այսօր։
Ավելի վաղ Ֆրանսիան դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որը կանանց հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրել էր Սահմանադրությունում: Համապատասխան հոդվածին ավելացվել է հետևյալ կետը. «Հղիության կամավոր ընդհատման դիմելու կանանց իրավունքը երաշխավորված է օրենքով»:
Սեպտեմբերին Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee) հայտնել էր, որ 2022 թվականի արդյունքներով երկրում գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենացածր ծնելիությունը։ Ծնելիության նվազումը ազդել է երկրի բոլոր շրջանների վրա։ Այն հատկապես վերաբերում է 25-29 տարեկան (3%-ով ցածր, քան 2010 թվականին) և 30-34 տարեկան (4-ով ցածր) կանանց։ Ընդ որում` 40 տարեկանից բարձր կանանց շրջանում, ծնելիությունը, ընդհակառակը, աճել է 3 տոկոսով։
Առաջնածին կանանց միջին տարիքը նույնպես աճել է՝ 30,2-ից հասնելով 31,2-ի, իսկ ոչ օրինական ամուսնությունից ծնված երեխաների թիվը 57%-ից հասել է 65%-ի:
«Drees»–ի հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով վերջին 33 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի՝ 234 հազարի։ Այս միտման վրա ազդող գործոններից մեկը, որը հատկապես արտահայտված է 20-29 տարեկան կանանց շրջանում, հեղինակներն անվանում են Ֆրանսիայում հղիությունը դադարեցնելու հնարավորության ժամկետի երկարացումը 12 շաբաթից մինչև 14 շաբաթ:
Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
Լրահոս
0