https://arm.sputniknews.ru/20240309/adrbejany-tvarkel-e-ir-taratsqajin-pahanjnery-73199653.html
Ադրբեջանը թվարկել է իր տարածքային պահանջները
Ադրբեջանը թվարկել է իր տարածքային պահանջները
Sputnik Արմենիա
Սահմանազատման հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 7–ին: 09.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-09T17:33+0400
2024-03-09T17:33+0400
2024-03-09T17:45+0400
ադրբեջան
հայաստան
գյուղ
դելիմիտացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38838495_193:324:1514:1067_1920x0_80_0_0_81fe65f206d0110f82311ebbcf1685ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի «4 էքսկլավային գյուղերի ազատագրման» հարցը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Հաղորդագրության մեջ նշվում է Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին:Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։Բաքուն նաև հայտարարել է, թե անհիմն են պաշտոնական Երևանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են:Նշենք, որ մարտի 7-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել սահմանազատման ն հարցերով հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38838495_463:264:1534:1067_1920x0_80_0_0_1c837352d3361fbca118e24db46a6908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, գյուղ, դելիմիտացիա
ադրբեջան, հայաստան, գյուղ, դելիմիտացիա
Ադրբեջանը թվարկել է իր տարածքային պահանջները
17:33 09.03.2024 (Թարմացված է: 17:45 09.03.2024) Սահմանազատման հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 7–ին:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի «4 էքսկլավային գյուղերի ազատագրման» հարցը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդագրության մեջ նշվում է Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին:
Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։
Բաքուն նաև հայտարարել է, թե անհիմն են պաշտոնական Երևանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են:
Նշենք, որ մարտի 7-ին
հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել սահմանազատման ն հարցերով հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հիշեցնենք` փետրվարի 15–ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ն համաձայն է անգամ մարզ առ մարզ սահմանազատում իրականացնել` ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշտգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։