https://arm.sputniknews.ru/20240308/fransian-amrany-zenqi-hamategh-artadrutjun-ksksi-ukrainajum-lekvornju-73176534.html
Ֆրանսիան ամռանը զենքի համատեղ արտադրություն կսկսի Ուկրաինայում. Լեկորնյու
Ֆրանսիան ամռանը զենքի համատեղ արտադրություն կսկսի Ուկրաինայում. Լեկորնյու
Sputnik Արմենիա
Ֆրանսիական ձեռնարկություններն Ուկրաինայում կարտադրեն ռազմական տեխնիկայի բաղադրիչներ, իսկ հետագայում՝ զինամթերք։ 08.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-08T14:52+0400
2024-03-08T14:52+0400
2024-03-08T16:19+0400
զենք
ֆրանսիա
ուկրաինա
սեբաստիեն լըկորնյու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/17/72633928_0:47:1600:948_1920x0_80_0_0_9a0db30c18afdb8774f2f97792b53cb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ուկրաինայում Ֆրանսիայի հետ համատեղ զենքի արտադրությունը կսկսվի ամռանը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն:Նախարարը նշել է, որ խոսքը Delair ընկերության հետ համատեղ պահեստամասերի և անօդաչու թռչող սարքերի արտադրության և, «հնարավոր է, վաղը նույնիսկ արկերի արտադրության մասին է:Ավելի վաղ Լեկորնյուն հայտնել էր, որ Delair-ը 2000 ԱԹՍ-ի արտադրության պատվեր է ստացել, որոնց մի մասը կուղարկվի Ուկրաինա:Ֆրանսիան Ուկրաինային 36 մլն եվրոյի հրաձգային զենք կմատակարարիՖրանսիան կզբաղվի նաև արդեն մատակարարված տեխնիկայի վերանորոգմամբ։ Nexter-KNDS-ի հետ համատեղ ձեռնարկությունները կվերանորոգեն Caesar հաուբիցները, որոնք հիմա վերանորոգման համար ուղարկում են Լեհաստան։ Դրանք պետք է ստորգետնյա գործարաններ լինեն, իսկ դրանց գործունեությունը կպահանջի պաշտպանության ոլորտի ռազմական և քաղաքացիական փորձագետներ ուղարկել Ուկրաինա։2023 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ ֆրանսիական և ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր են կնքել Լեկորնյուի՝ Կիև կատարած այցի շրջանակներում, որը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի վաճառքը լավ հնարավորություն է ֆրանսիական պաշտպանական ընկերությունների համար, եթե Ուկրաինայում հակամարտությունը ձգձգվի, այդ թվում՝ նաև ուկրաինական բանակի վերականգնմանը մասնակցելու առումով։
ֆրանսիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/17/72633928_31:0:1452:1066_1920x0_80_0_0_c99d03ea083d8bca56e1aec992bd7149.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զենք, ֆրանսիա, ուկրաինա, սեբաստիեն լըկորնյու
զենք, ֆրանսիա, ուկրաինա, սեբաստիեն լըկորնյու
Ֆրանսիան ամռանը զենքի համատեղ արտադրություն կսկսի Ուկրաինայում. Լեկորնյու
14:52 08.03.2024 (Թարմացված է: 16:19 08.03.2024) Ֆրանսիական ձեռնարկություններն Ուկրաինայում կարտադրեն ռազմական տեխնիկայի բաղադրիչներ, իսկ հետագայում՝ զինամթերք։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ուկրաինայում Ֆրանսիայի հետ համատեղ զենքի արտադրությունը կսկսվի ամռանը, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն:
«Մենք բանակցություններ ենք վարում ուկրաինական ձեռնարկությունների հետ։ Գաղափարն այն է, որ տեղում կազմակերպենք գործընկերություններ, առևտրային համաձայնագրեր, ուսումնասիրենք ներքին ուկրաինական շուկան, ներողություն եմ խնդրում, բայց մենք նաև մեր շահերն ենք պաշտպանում։ Մյուս երկրները նույնպես օգտվում են այդ հնարավորությունից, և մենք ապուշ կլինեինք, եթե դա չանեինք։ Այնպես որ, գաղափարն այն է, որ մինչև ամառ ունենանք առաջին գործող արտադրությունները»,-ասել է Լեկորնյուն RMC ռադիոկայանի եթերում։
Նախարարը նշել է, որ խոսքը Delair ընկերության հետ համատեղ պահեստամասերի և անօդաչու թռչող սարքերի արտադրության և, «հնարավոր է, վաղը նույնիսկ արկերի արտադրության մասին է:
Ավելի վաղ Լեկորնյուն հայտնել էր, որ Delair-ը 2000 ԱԹՍ-ի արտադրության պատվեր է ստացել, որոնց մի մասը կուղարկվի Ուկրաինա:
Ֆրանսիան կզբաղվի նաև արդեն մատակարարված տեխնիկայի վերանորոգմամբ։ Nexter-KNDS-ի հետ համատեղ ձեռնարկությունները կվերանորոգեն Caesar հաուբիցները, որոնք հիմա վերանորոգման համար ուղարկում են Լեհաստան։ Դրանք պետք է ստորգետնյա գործարաններ լինեն, իսկ դրանց գործունեությունը կպահանջի պաշտպանության ոլորտի ռազմական և քաղաքացիական փորձագետներ ուղարկել Ուկրաինա։
2023 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ ֆրանսիական և ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները շուրջ մեկ տասնյակ համաձայնագրեր են կնքել Լեկորնյուի՝ Կիև կատարած այցի շրջանակներում, որը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի վաճառքը լավ հնարավորություն է ֆրանսիական պաշտպանական ընկերությունների համար, եթե Ուկրաինայում հակամարտությունը ձգձգվի, այդ թվում՝ նաև ուկրաինական բանակի վերականգնմանը մասնակցելու առումով։