00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրանսպորտի ուղեվարձը չպետք է թանկանա. Թևանյանը ներկայացրեց «Մայր Հայաստանի» նախագիծը

© Sputnik / Asatur YesayantsԱնդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Անդրանիկ Թևանյան
Բաժանորդագրվել
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով` տրանսպորտի բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն ավտոբուսների գնմամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքը պետք է մնա նույնը, այսինքն` տրոլեյբուսով երթևեկության արժեքը պետք է լինի 50 դրամ, իսկ ավտոբուսի և մետրոյի ուղեվարձը` 100 դրամ։ Երևանում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով խմբակցության նախագիծը։
«Մայր Հայաստանը» համարում է, որ հանրային տրանսպորտը պետք է անվճար լինի թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ այն անձինք, որոնք շաբաթական 4 և ավելի անգամ օգտվում են հասարակական տրանսպորտից, պետք է կարողանան ձեռք բերել 400 դրամ արժողությամբ քարտեր, որոնք վավեր կլինեն ակտիվացման պահից մինչև 24 ժամ։ Այն քարտերը, որոնք վավեր կլինեն 7 օր, պետք է արժենան 2000 դրամ, և դրանք շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի օգտագործել անսահմանափակ քանակությամբ։
«Մինչև մեկ ամիս ժամկետով քարտի համար առաջարկում ենք ներդնել նույն պայմաններով 5500 դրամանոց տոմսեր, մինչև 180 օր և մինչև մեկ տարի ժամկետով քարտի համար՝ համապատասխանաբար 20 հազար դրամ և 35 հազար դրամ»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց, որ իրենք համաձայն չեն ուղեվարձի թանկացման վերաբերյալ իշխանությունների մտադրություններին։
«Տրանսպորտի բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն ավտոբուսների գնմամբ, սա նաև ներառում է ուղևորահոսքի պատշաճ կառավարում, փողոցների գերբեռնվածության քաղաքականություն՝ վերգետնյա և ստորգետնյա կայանատեղերի ներդրման և այլ համալիր միջոցառումների միջոցով»,- նշեց Թևանյանը։
Նրա խոսքով` սուբսիդիաները պետք է գործեն առնվազն մինչև բարեփոխումների ավարտը։
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։
Լրահոս
0