https://arm.sputniknews.ru/20240307/taratsashrjany-chpetq-e-terutjunneri-hakamartutjan-taterabem-darna-irani-pn-ghekavar-73120513.html
Տարածաշրջանը չպետք է տերությունների հակամարտության թատերաբեմ դառնա․ Իրանի ՊՆ ղեկավար
Տարածաշրջանը չպետք է տերությունների հակամարտության թատերաբեմ դառնա․ Իրանի ՊՆ ղեկավար
Sputnik Արմենիա
Գեներալ Աշտիանիի խոսքով՝ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի տարածաշրջանային քաղաքականության համար: 07.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-07T11:36+0400
2024-03-07T11:36+0400
2024-03-07T11:38+0400
սուրեն պապիկյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73103232_0:0:1280:721_1920x0_80_0_0_e01d9d6975477f362eb65d9ab5954b10.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումները հակառակ արդյունք կունենան:Գեներալի խոսքով՝ անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանում, այլապես այն գերտերությունների միջև հակամարտության թատերաբեմի կվերածվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու սպառնալիքներով:Նա նաև ընդգծել է, որ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մի մասն է, սակայն Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի, և երկու երկրների միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից սկսած հետևողականորեն զարգանում են ամենատարբեր ոլորտներում: Նախարարը հայտարարել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու հարցում Իրանի վճռական դիրքորոշման մասին:ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի հետ իր երկրի պատմական կապերն ու բարեկամությունը և հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման Երևանի պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ տարածաշրջանային կայունության վերաբերյալ նմանատիպ տեսակետներ ունեն, և պետք է ձգտել ավելի սերտ հարաբերությունների՝ տարածաշրջանային անվտանգության հասնելու համար:Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել մարտի 6-ին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի, ապա՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպումները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73103232_75:0:1280:904_1920x0_80_0_0_006e156375edc9a2577ea8f9cb4f3075.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
սուրեն պապիկյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան
Տարածաշրջանը չպետք է տերությունների հակամարտության թատերաբեմ դառնա․ Իրանի ՊՆ ղեկավար
11:36 07.03.2024 (Թարմացված է: 11:38 07.03.2024) Գեներալ Աշտիանիի խոսքով՝ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի տարածաշրջանային քաղաքականության համար:
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին Թեհրանում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումները հակառակ արդյունք կունենան:
Գեներալի խոսքով՝ անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանում, այլապես այն գերտերությունների միջև հակամարտության թատերաբեմի կվերածվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու սպառնալիքներով:
«Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը վերածվի օտարերկրացիների համար մրցակցության դաշտի, ինչը կազդի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա»,- ավելացրել է նախարարը, որի խոսքերը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները:
Նա նաև ընդգծել է, որ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մի մասն է, սակայն Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի, և երկու երկրների միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից սկսած հետևողականորեն զարգանում են ամենատարբեր ոլորտներում: Նախարարը հայտարարել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու հարցում Իրանի վճռական դիրքորոշման մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի հետ իր երկրի պատմական կապերն ու բարեկամությունը և հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման Երևանի պատրաստակամության մասին: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ տարածաշրջանային կայունության վերաբերյալ նմանատիպ տեսակետներ ունեն, և պետք է ձգտել ավելի սերտ հարաբերությունների՝ տարածաշրջանային անվտանգության հասնելու համար:
Հիշեցնենք`
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել մարտի 6-ին։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր
Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի, ապա՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր
Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպումները։