https://arm.sputniknews.ru/20240307/nikvol-pashinjany-nakhyntrel-e-chgvovel-vahan-qervobjanin-73128395.html
Նիկոլ Փաշինյանը նախընտրել է չգովել Վահան Քերոբյանին
Նիկոլ Փաշինյանը նախընտրել է չգովել Վահան Քերոբյանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կոչ է արել ուշադիր լինել, որպեսզի որևէ անմեղության կանխավարկած չխախտվի։ 07.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-07T12:56+0400
2024-03-07T12:56+0400
2024-03-07T13:13+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վահան քերոբյան
գևորգ պապոյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/07/73126108_0:33:1600:933_1920x0_80_0_0_4f935d1376a583f6e1f206333a20b901.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններն իրականացվում են նախարարության հետ կապված հայտնի կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին հայտարարել է այսօր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ։ՀՀ վարչապետն անդրադարձել է նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությանը և համոզմունք հայտնել, որ հարցի քննությունը լիարժեք օբյեկտիվ կլինի ։Փաշինյանը նշել է նաև, որ առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ բոլորն էլ անում են ոչ կատարյալ, բայց բոլորի համար պետք է ուղենիշ լինի հետևյալը` արդյոք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում են, թե ոչ:«Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում` չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»,– ասել է նա։Ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին`Փաշինյանը նշել է, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, իսկ զարգացում ասելով՝ նկատի է առնվում տնտեսական զարգացումը:«Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է, դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է»,– ասել է վարչապետը։Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից։Հիշեցնենք` փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մարտի 5–ին այդ պաշտոնում նշանակվեց նախկին ՀՀԿ–ական, այժմ ՔՊ–ական Գևորգ Պապոյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/07/73126108_167:0:1588:1066_1920x0_80_0_0_e24c54449abac6ebc522a954786bb2d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վահան քերոբյան, գևորգ պապոյան
հայաստան, նիկոլ փաշինյան, վահան քերոբյան, գևորգ պապոյան
Նիկոլ Փաշինյանը նախընտրել է չգովել Վահան Քերոբյանին
12:56 07.03.2024 (Թարմացված է: 13:13 07.03.2024) ՀՀ վարչապետը կոչ է արել ուշադիր լինել, որպեսզի որևէ անմեղության կանխավարկած չխախտվի։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններն իրականացվում են նախարարության հետ կապված հայտնի կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանն այդ մասին հայտարարել է այսօր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին նախարարության աշխատակազմին ներկայացնելու ժամանակ։
ՀՀ վարչապետն անդրադարձել է նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությանը և համոզմունք հայտնել, որ հարցի քննությունը լիարժեք օբյեկտիվ կլինի ։
«Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա»,– ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նշել է նաև, որ առօրյա աշխատանքում ինչ-որ բաներ բոլորն էլ անում են ոչ կատարյալ, բայց բոլորի համար պետք է ուղենիշ լինի հետևյալը` արդյոք պետական բյուջեի միջոցների նկատմամբ ոտնձգություն անում են, թե ոչ:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ կան բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ սկսած պետական կառավարման համակարգում աշխատավարձերի վարձրատրման համակարգից, որին այդպես էլ չենք կարողանում համակարգային լուծում տալ և գնում ենք հատվածական լուծումների: Բայց դա կապ չունի թեմայի հետ, որովհետև օրենքի գերակայությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Նորից եմ ասում` չենք կարող հույս ունենալ, որ բոլորս մեր գործողությունների մեջ անթերի ենք, բայց նաև պետությանը և ժողովրդին պատկանող միջոցների ծախսման օրինականության հետ կապված պետք է լինենք առանձնահատուկ նախանձախնդիր»,– ասել է նա։
Ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին`Փաշինյանը նշել է, որ ՀՀ պետական շահը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, իսկ զարգացում ասելով՝ նկատի է առնվում տնտեսական զարգացումը:
«Տնտեսական հետագա աճը, ՀՆԱ-ի աճը, բարձր աճ ապահովելը շատ կարևոր է, բայց մյուս կողմից էլ մարտահրավեր է: Վերջին տարիներին ասում ենք, որ 30 տոկոսով մեր տնտեսությունն աճել է, պետք է հասկանանք, որ ինչքան աճում է, դրա վրա նոր աճ ձևավորելն այդքան էլ բարդանում է: Եվ իհարկե էկոնոմիկայի դերն այստեղ շատ կարևոր է»,– ասել է վարչապետը։
Նորանշանակ նախարարը հավաստիացրել է, որ նախարարություն է եկել՝ իրագործելու բոլոր այն ծրագրերը, գաղափարները և այն հանձնառությունները, որոնք ստացել են ժողովրդից։