https://arm.sputniknews.ru/20240307/nakhagitsy-lramshakvel-e-inch-gner-en-arajarkum-erevanum-hasarakakan-transpvortic-ogtvvoghnerin-73156463.html
Նախագիծը լրամշակվել է. ինչ գներ են առաջարկում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվողներին
Նախագիծը լրամշակվել է. ինչ գներ են առաջարկում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվողներին
Sputnik Արմենիա
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ 07.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-07T18:55+0400
2024-03-07T18:55+0400
2024-03-07T20:10+0400
տրանսպորտ
երևան
գին
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764216_0:83:1600:983_1920x0_80_0_0_66d4dfe89bd275a83186836e135a7052.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։Նախագծով նախատեսվում է 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։90 օրվա համար փաթեթը կարժենա 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։Իսկ 365 օրվա համար փաթեթը 88000 դրամ է՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40764216_90:0:1510:1065_1920x0_80_0_0_4ec73f8b085d11bdf2e11d76f40a2a1b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրանսպորտ, երևան, գին, երևանի քաղաքապետարան
տրանսպորտ, երևան, գին, երևանի քաղաքապետարան
Նախագիծը լրամշակվել է. ինչ գներ են առաջարկում Երևանում հասարակական տրանսպորտից օգտվողներին
18:55 07.03.2024 (Թարմացված է: 20:10 07.03.2024) Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Միասնական տոմսային համակարգի լրամշակված
նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նախագծով նախատեսվում է 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար փաթեթը կարժենա 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Իսկ 365 օրվա համար փաթեթը 88000 դրամ է՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
Ստացվում է` եթե տեսականորեն անձը օրվա ընթացքում 2 անգամ օգտվի հանրային տրանսպորտից, 30 օրվա փաթեթի դեպքում 1 անգամվա երթևեկությունը կարժենա 146 դրամ, 90 օրվա փաթեթի դեպքում` 131 դրամ, իսկ տարեկան փաթեթի դեպքում` 120 դրամ։
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։
Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ
Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։