00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Կարմիր խաչում պառակտումը շարունակվում է. Եղիզարյանը բաց նամակ է հղել գործադիրին

© Sputnik / Asatur YesayantsԱննա Եղիազարյան
Աննա Եղիազարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Բաժանորդագրվել
Ըստ Աննա Եղիազարյանի` պետռեգիստրում ընկերության գլխավոր քարտուղար գրանցված Արթուր Արիստակեսյանի հետ աշխատելն անհնարին են համարել ՀԿԽԸ 9 բաժնից 8-ի ղեկավարները, կենտրոնական գրասենյակի անձնակազմի մեծ մասը, 12 մարզային և տարածքային մասնաճյուղի 9-ի նախագահներ և այլք։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. «Հայկական կարմիր խաչ» ընկերությունում պառակտումը շարունակվում է. նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ու իր կողմնակիցները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ԱԱԾ տնօրենին և ՀՀ գլխավոր դատախազին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 15-ին տեղի է ունեցել ՀԿԽԸ արտահերթ համագումարը, որի ընթացքում ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հաջորդիվ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից, ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Եղիազարյանն էլ ինքնագործունեությամբ է զբաղվում։ Ընկերությունում վստահեցնում են` նախագահը Մխիթար Մնացականյանն է, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնում արդեն Արթուր Արիստակեսյանն է։ Այդ ժամանակվանից ընկերությունում չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ն (ՀԿԽԸ) հայտնվել է կառավարման լրջագույն ճգնաժամի մեջ։ Մխիթար Մնացականյանը, չհամակերպվելով այն փաստին, որ ՀԿԽԸ կանոնադրության համաձայն, այլևս հնարավորություն չունի նախագահ ընտրվելու, և որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չի կարողանալու դարձնել իր ընտանիքի սեփականությունը, ՀԿԽԸ նախագահության նիստում ապօրինաբար նշանակվեց նախագահի պաշտոնակատար, որի իրավունքը չուներ»,– ասված է նամակում։
Նշենք, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներկայում ընկերության գլխավոր քարտուղար գրանցված է Արթուր Արիստակեսյանը։
Նամակում նաև ընդգծվում է` Արիստակեսյանի հետ աշխատելն անհնարին են համարել ՀԿԽԸ 9 բաժինից 8-ի ղեկավարները, կենտրոնական գրասենյակի անձնակազմի մեծ մասը, ինչպես նաև 12 մարզային և տարածքային մասնաճյուղերի 9-ի նախագահները և նախագահության անդամները, համապատասխան համայնքային մասնաճյուղերի անդամներն ու կամավորները։ Մարզային մասնաճյուղերից բաց նամակին չեն միացել ՀՀ Շիրակի ու Գեղարքունիքի մարզերը։
«Այս պահին ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը զավթած, ապօրինաբար իրենց ղեկավար հռչակած անձանց պատճառով լրջագույն վնաս է հասցվել կազմակերպության հեղինակությանը։ Միջազգային գործընկերներն ընդհատում են համագործակցությունը, վտանգի տակ է մարդասիրական բոլոր ծրագրերի շարունակականությունը։ Ազգային ընկերության բնականոն աշխատանքների դադարեցումը մեծ հարված է նաև մեր պետության հեղինակությանը։ Դիմում ենք Ձեզ պահանջով՝ ՀԿԽԸ-ի բնականոն գործունեությունն անհապաղ վերականգնելու և օրինականությունը հաստատելու նպատակով ձեռնարկել գործուն քայլեր։ Ձեր բոլորի աչքի առաջ կործանվում է կայացած ազգային ընկերությունը, իսկ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից որոշումները կայացվում են ոչ թե ՀՀ օրենքին տառին համահունչ, այլ՝ ինչ-ինչ ուժերի քմահաճույքով»,– գրված է բաց նամակում։
Մենք ամեն ինչ կապացուցենք. ի՞նչ են ասում Հայկական Կարմիր խաչի հակառակ կողմում
Նամակին բացի Աննա Եղիազարյանից միացել են նաև ՀԿԽԸ Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյանը, ՀԿԽԸ Երիտասարդական, կամավորության և անդամակցության բաժնի ղեկավար Կատարինե Վարդանյանը, ՀԿԽԸ Լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը, ՀԿԽԸ Որոնում ծառայության ղեկավար Հայարփի Կարապետյանը, ՀԿԽԸ Առաջին օգնության բաժնի ղեկավար Զարա Խուդոյանը, ՀԿԽԸ Կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար Նազելի Կիրակոսյանը, ՀԿԽԸ Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարի փոխարինող Լուսինե Խաչատրյանը, ՀԿԽԸ Միջազգային կապերի և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավար Մարիանա Հարությունյանը, ՀԿԽԸ գլխավոր հաշվապահ Մարիամ Կնյազյանը։
Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանը փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք հանցագործության մասին ավելի քան 10 հաղորդում են ներկայացրել, այդ թվում 60 մլն դրամ և ավելի գումար ՀԿԽԸ-ից գողանալու, ինչպես նաև ապօրինի գույք օգտագործելու և գրասենյակին առնչվող փաստաթղթեր գողանալու մասին։
Բաղդասարյանը դժգոհություն է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ օրս իրենց հաղորդումներին ընթացք չի տվել, սակայն ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի ներկայացրած հաղորդումից հետո վերջինիս տուժող են ճանաչել։ Եղիազարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրեն ապօրինի են աշխատանքից ազատել, քանի որ ինքն արձակուրդում է եղել։
Լրահոս
0