https://arm.sputniknews.ru/20240307/flaj-arnaji-miak-odanavy-meknel-e-sharzha-apa-hanvel-hajkakan-grancumic-hetq-73144125.html
«Ֆլայ Արնայի» միակ օդանավը մեկնել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից. «Հետք»
«Ֆլայ Արնայի» միակ օդանավը մեկնել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից. «Հետք»
Sputnik Արմենիա
Ավիաընկերության ավիապարկում գրանցված էր 2 օդանավ, որոնցից մեկը հայկական գրանցումից հանվել էր 2023 թվականի նոյեմբերին։ 07.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-07T16:34+0400
2024-03-07T16:34+0400
2024-03-07T17:44+0400
հայաստան
ինքնաթիռ
fly arna
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42414513_0:268:1600:1168_1920x0_80_0_0_a96011b57022d8961210dee04301098b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Հայկական ազգային ավիաուղիներ» («Ֆլայ Արնա») ընկերության միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, փետրվարի 26-ին թռել է Շարժա։ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։Մինչև 2023 թվականի նոյեմբեր «Ֆլայ Արնան» 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ ուներ, որոնք գրանցված էին ՀՀ–ում։ Դրանցից մեկը նոյեմբերին դուրս էր բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից և տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ Հնդկաստան։ Հունվարի 29-ին «Ֆլայ Արնան» հայտարարեց, որ դադարեցրել է թռիչքները, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Նշվում էր նաև, որ ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել։«Ֆլայ Արնա» ավիաընկերության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս հարցի առնչությամբ իրենք ոչինչ չեն մեկնաբանում։ Հորդորեցին գրել ընկերության պաշտոնական էլփոստին, հավանաբար այնտեղից կպատասխանեն։«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49%-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42414513_0:246:1600:1446_1920x0_80_0_0_41408ec9f4fbc15b20506ab98feaa173.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ինքնաթիռ, fly arna
հայաստան, ինքնաթիռ, fly arna
«Ֆլայ Արնայի» միակ օդանավը մեկնել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից. «Հետք»
16:34 07.03.2024 (Թարմացված է: 17:44 07.03.2024) Ավիաընկերության ավիապարկում գրանցված էր 2 օդանավ, որոնցից մեկը հայկական գրանցումից հանվել էր 2023 թվականի նոյեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Հայկական ազգային ավիաուղիներ» («Ֆլայ Արնա») ընկերության միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, փետրվարի 26-ին թռել է Շարժա։ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից։ Տեղեկությունը հայտնում է
«Հետքը»։
Մինչև 2023 թվականի նոյեմբեր «Ֆլայ Արնան» 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ ուներ, որոնք գրանցված էին ՀՀ–ում։ Դրանցից մեկը նոյեմբերին դուրս էր բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից և տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ Հնդկաստան։ Հունվարի 29-ին
«Ֆլայ Արնան» հայտարարեց, որ դադարեցրել է թռիչքները, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Նշվում էր նաև, որ ամրագրման համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ էին առաջացել։
««Airbus A320» տիպի 2 օդանավն էլ ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB և EK-YRC: Նոյեմբերի 9-ին Երևանից Շարժա մեկնել էր EK-YRC-ն։ Հայկական ռեգիստրից հանվելուց հետո այն մտցվել է ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ։ Այժմ այն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում: Փաստորեն փետրվարի 26-ին EK-YRB-ն ևս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն ևս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում»,– գրում է կայքը:
«Ֆլայ Արնա» ավիաընկերության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս հարցի առնչությամբ իրենք ոչինչ չեն մեկնաբանում։ Հորդորեցին գրել ընկերության պաշտոնական էլփոստին, հավանաբար այնտեղից կպատասխանեն։
«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49%-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ: