https://arm.sputniknews.ru/20240306/voch-te-hhn-ajl-rdn-petq-e-hstakecni-ir-dirqvorvoshumy-mer-nkatmamb-grigvorjan-73097824.html
Ոչ թե ՀՀ–ն, այլ ՌԴ–ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Գրիգորյան
Ոչ թե ՀՀ–ն, այլ ՌԴ–ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Գրիգորյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԽ քարտուղարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀԱՊԿ–ից ՀՀ–ն պահանջում է` ճանաչել իր պատասխանատվության սահմանը` ՀՀ 29 800 քառ. մետր տարածքը։ 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T17:24+0400
2024-03-06T17:24+0400
2024-03-06T17:24+0400
հայաստան և հապկ
արմեն գրիգորյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70806313_0:80:1530:941_1920x0_80_0_0_8e1a5a54190d81f803a617b05ef8809a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ոչ թե ՀՀ–ն, այլ ՌԴ–ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Ի պատասխան Լավրովն ասել էր, որ Հայաստանի այն դիրքորոշումը, որ Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական ուղեգիծը սխալ էր, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀԱՊԿ–ից ՀՀ–ն պահանջում է` ճանաչել իր պատասխանատվության սահմանը` ՀՀ 29 800 քառ. մետր տարածքը, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ մեր սահմանները։«Քանի դեռ ՀԱՊԿ–ն չի ճանաչել, քանի չի հասցեագրվել հարցը, այս խնդիրը մնում է օդում։ Հայ–ադրբեջանական սահմանը գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագրով, մենք պետք է գնանք՝ վերարտադրենք դա»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։Նա նշեց նաև, որ ՀԱՊԿ–ն պետք է որոշի` ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70806313_85:0:1445:1020_1920x0_80_0_0_d4a69e4224fa24823b6b05b905b15b5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, արմեն գրիգորյան, ռուսաստան
հայաստան և հապկ, արմեն գրիգորյան, ռուսաստան
Ոչ թե ՀՀ–ն, այլ ՌԴ–ն պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ. Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀԱՊԿ–ից ՀՀ–ն պահանջում է` ճանաչել իր պատասխանատվության սահմանը` ՀՀ 29 800 քառ. մետր տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ոչ թե ՀՀ–ն, այլ ՌԴ–ն` որպես ՀԱՊԿ անդամ, պետք է հստակեցնի իր դիրքորոշումը մեր նկատմամբ։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Ի պատասխան
Լավրովն ասել էր, որ Հայաստանի այն դիրքորոշումը, որ Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական ուղեգիծը սխալ էր, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։
«2021 թ. մայիսից սկսած ՀԱՊԿ հետ մեր քննարկումները եղել են այն, որ Ադրբեջանի հետ մենք ունենք սահման, ՀԱՊԿ–ն պնդել է, որ չունենք ու չի ճանաչել և նույնիսկ չի դատապարտել ՀՀ տարածքի նկատմամբ օկուպացիան»,– ասաց Գրիգորյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀԱՊԿ–ից ՀՀ–ն պահանջում է` ճանաչել իր պատասխանատվության սահմանը` ՀՀ 29 800 քառ. մետր տարածքը, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ մեր սահմանները։
«Քանի դեռ ՀԱՊԿ–ն չի ճանաչել, քանի չի հասցեագրվել հարցը, այս խնդիրը մնում է օդում։ Հայ–ադրբեջանական սահմանը գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագրով, մենք պետք է գնանք՝ վերարտադրենք դա»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Նա նշեց նաև, որ ՀԱՊԿ–ն պետք է որոշի` ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները։